Հայերը Պակիստանում
| Պակիստանահայեր | |||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Պակիստանի դրոշը | |||||||||||||||||||||
| Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||
|
1.000 - 2.000 |
|||||||||||||||||||||
| Բնակեցում | |||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
| Լեզու(ներ) | |||||||||||||||||||||
| Հայերեն, Ուրդու | |||||||||||||||||||||
| Հավատք(ներ) | |||||||||||||||||||||
| Հայ Առաքելական եկեղեցի |
Պակիստանի հայերը այստեղ են գաղթել Իրանից, Աֆղանստանից, Հնդկաստանից: Մինչև 20-րդ դարը հարուստ հայերը ապրել են Կարաչիում, Լահորում, Իսլամաբադում: Ծաղկուն ժամանակ պակիստանահայերի թիվը հասել է 40.000-ի :
Լահորում կար մեծ հայկական համայնք դեռևս 16-րդ դարում, Մեծ Մողոլների օրոք: մեծամասամբ նրանք վաճառականներ և արհեստավորներ էին: 1711 թ. նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսը Լահորում: 20 վաճառական ընտանիքներ ապրում էին այդ ժամանակ Լահորում: Բրիտանացիների մուտք գործելով հայերի թիվը այստեղ նվազեց: 1907 թ. լահորահայերին այցելեց արքեպիսկոպոս Սահակ Այվազյանը` Կալկաթայի փոխանորդության ներկայացուցիչը:
Ներկայումս Պակիստանում շատ քիչ հայեր են մնացել : Պաշտոնական տվյալներով Պակիստանում բնակվում է մոտ 70 հայ, ոչ պաշտոնական տվյալներով Պակիստանում հիմնականում Կարաչիում հայերի թիվը հասնում է 200-ի:
|
|||||||||||||||||||||||