Հայերը Դանիայում
Դանիայում հայերը սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից, հաստատվել են հիմնականում Օրհուս քաղաքում: Այնտեղ ներկայումս բնակվում է 3 հզ. հայ. հիմնականում արհեստավորներ և սպասարկման ոլորտի աշխատողներ են: Դանիայի հայ համայնքը կազմում է 3.100 մարդ: Համայնքը կազմվել է Հայաստանից , Իրանից և Իրաքից գաղթած հայերից: Գործում է է մեկ կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և պատմություն: Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը[1]: Հայերը հաճախում են Կոպենհագենի, Աարհուսի և Օդենսեի հայկական եկեղեցիները, որոնք կախվախ են Շվեդիայի հայ համայնքից: 2003 թ. Հայաստանի և Դանիայի կառավարությունների միջև պայմանավորվածությամբ Դանիայում ապօրինի ներգաղթած հայերը (մոտ 100 մարդ,) ստացան Դանիայի քաղաքացիություն:
Դանիայի կառավարությունը 2005 թ. ճանաչել է Հայ եկեղեցու իրավունքները ամուսնություններ և որոշ այլ արարողություններ իրականացնելու համար:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I
|
|||||||||||||||||||||||