Հայ Ավետարանական Եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ավետարանական եկեղեցու տաճարը Բեյրութում

Հայ Ավետարանական Եկեղեցի (Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցի) պատկանում է բողոքական ավետարանական եկեղեցիների շարքին։ Հայ Ավետարանական Եկեղեցին պաշտոնապես սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1 հուլիս 1846 թվին Կոստանդնուպոլսում։

19-րդ դ. կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպվեցին։ 1918-1930թթ. հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 3000, իսկ ողջ Անդրկովկասում` մոտ 4000:

1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը: 1994թ. հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք: Հայաստանում կան Հայաստանյայց ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի:

Սփյուռքում գործում է 3 հայ ավետարանական միություն.

  • Մերձավոր Արևելքի հայ ավետարանական միություն (ստեղծվել է 1924թ., կենտրոնը՝ Բեյրութ, ընդգրկում է Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Թուրքիայի, Հունաստանի, Եգիպտոսի եկեղեցիները):
  • Ֆրանսիայի հայ ավետարանական միություն (ստեղծվել է 1927թ., կառավարությունը ճանաչել է 1946թ., կենտրոնը՝ Փարիզ):
  • Հյուսիսային Ամերիկայի (ստեղծվել է 1971թ., կենտրոնը՝ Նյու Ջերսի, ընդգրկում է ԱՄՆ և Կանադայի հայ ավետարանական եկեղեցիները)։

[խմբագրել] Հղումներ աղբյուրներին

Տիգրան Ղանալանյան, Հայ բողոքականներ, noravank.am, 2010 թ., ապրիլի 1։

[խմբագրել] Արտաքին Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով