Հայերը Նորվեգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերը Նորվեգիայում
Ընդհանուր քանակ

1000 - 2000

Բնակեցում
Օսլո 1000
Բերգեն
Լեզու(ներ)
հայերեն, անգլերեն, նորվեգերեն
Հավատք(ներ)

Հայերը Նորվեգիայում, Սկանդինավյան թերակղզու արևմուտքում գտնվող երկրի՝ Նորվեգիայի հայ համայնք։ 2003 թվականի դրությամբ նրանց քանակը հասնում էր 1000 մարդու[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Նորվեգիայի տարածքում առաջին անգամ սկսել են հաստատվել 1970-ական, իսկ երկրորդ ալիքը՝ 1990-ական թվականներից։ Ներգաղթյալների առաջին խումբը Իրանից ու Լիբանանից էին։ Կենտրոնացած են մայրաքաղաք Օսլոյում, որտեղ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց՝ հայոց լեզվի և պատմության դասավանդմամբ, և հայ-նորվեգական միությունը[3]։

Հայերի երկրորդ ալիքը Նորվեգիա պայմանավորված էր 1990-ականներին Հայաստանում տեղի ունեցող ճգնաժամով։ Նորվեգիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992 թվականից սկսեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

2007 թվականի ապրիլի 21-ին Բերգեն քաղաքում դրվել է հայկական խաչքար, որը նվիրված էր հայասեր Ֆրիտյոֆ Նանսենին։ Ի երախտագիտություն վերջինիս՝ ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին մեծ օգնություն ցույց տալու, Երևանում բացվել է իր անունը կրող թանգարան, որի առջև դրված է նրա կիսանդրին։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-նորվեգական միությունը հանդիսանում է հայ համայնքի ներկայացուցիչը պետության առջև։ Այն ղեկավարում է Ֆրեդ Սահակյանը։

2001 և 2012 թվականներին միությունը պաշտոնապես դիմել է Նորվեգիայի կառավարությանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը[4], մինչդեռ Նորվեգիան պաշտոնապես չի ճանաչել այն[5]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում հայկական եկեղեցի չկա, և համայնքի հոգևոր կարիքները հոգում է հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը, որի կենտրոնը տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Նորվեգիայում որոշակի թիվ են կազմում նաև հայ կաթոլիկները, որոնք հիմնականում Լիբանանից ներգաղթած հայերի սերունդներն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, սփյուռքի հանրագիտարան - Նորվեգիա». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Հովհաննես Մնացականի Այվազյան, Արամ Սարգսյան, Հայ սփյուռք հանրագիտարան։ «Հայկական հանրագիտարան», Երևան, 2003։ 730 էջ։ ISBN 5897000204, 9785897000203: Էջեր 420-421:
  3. «Հայկական հանրագիտարան - Նորվեգիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Армяне Норвегии добиваются рассмотрения вопроса Геноцида армян в парламенте - yerkramas.org». www.yerkramas.org. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  5. «#ArmGenocide100 | Пришло время для Норвегии и других стран официально признать Геноцид армян: нансенист». СТОЛЕТИЕ ГЕНОЦИДА АРМЯН. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.