Մութ ու ցուրտ տարիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1994 թվականին «Ատոմային գիտնականների տեղեկագիր» հանդեսում տպագրված պատկերում ժողովուրդը Երևանում փայտ են հավաքում վառելու համար:

Մութ ու ցուրտ տարիներ (կամ ցուրտ ու մութ տարիներ, նաև առաջացել են համացանցային ցուրտումութ, մութուցուրտ մեմերը) ժողովրդական տրված անվանումն է 1991-ից մինչ 1995 թվականի միջև ընկած ժամանակաշրջանի, երբ նորանկախ Հայաստանի բնակչությունը հիմնականում էներգետիկայի ինչպես նաև սպառողական իրերի պակասի մեջ էր ապրում: Հայաստանն ու Արցախը «նախաժամանակակից կենսապայմանների» մեջ էին հայտնվել, և բնակչությունը պարտավոր էին հորի ջրին, մոմով լույսին և կոտրատած փայտին ապավինել: Անգլալեզու փաստաթղթերում այդ ժամանակաշրջանը, երբ Հայաստանը և Արցախը Մեծամորի ատոմակայանի կանգնեցման և Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով մոտավորապես զուրկ էին վառելիքից, հաճախ անվանվում է էներգետիկայի հայկական ճգնաժամ: Վառելիքի պակասը մարդկանց պարտադրեց վառել այն ինչ կարող էին գտնել, սկսած ծառերից և վերջացրած գրքերով, դռներով, և կահույքով:[1]

[խմբագրել] Էներգիա

1988-ի փետրվարի 20-ից սկսել էր Արցախյան շարժումը, երբ ԼՂ ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը քվեարկեց ի նպաստ դուրս գալու Ադրբեջանի կազմից և միանալու Հայաստանին: Նույն թվականի դեկտեմբերի 7-ին 6.9 ուժգնությամբ երկրաշարժ[2] տեղի ունեցավ Հայաստանում, որից մահացան 25,000 հոգի և 500,000 հոգի կորցրեցին իրենց տները (համեմատության համար, Ճապոնիայի 2011 թվականի 9.1 ուժգնությամբ երկրաշարժից[3] և ցունամուց մահացածների և կորածների թիվն ավելի քան 20,000 է[4], իսկ մոտ 140,000 հոգի[5] կորցրել են իրենց տները): Մեծամոր ատոմակայանը, որը երկրաշարժի էպիկենտրոնից 100 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում, և ըստ հայ պաշտոնյաների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ոչ մի վնաս չէր կրել, Խորհրդային պետության կողմից որոշվեց կանգնեցվել՝ ավերիչ երկրաշարժից առաջացած սեյսմիկ վտանգի մասին բարձրացած մտահոգությունների[6], այդ թվում Հայաստանի կանաչների միության կողմից բողոքների հետևանքով: Ատոմակայանը 1980 թվականից սկսած Հայաստանի էներգետիկական պահանջների 25%-ն էր հոգում, որը գազի և նավթի պակասության ժամանակ մինչ 50%-ն էր հասնում:[7] Կանգնեցման ժամանակ սույն ատոմակայանը մատուցում էր Հայաստանի էներգիայի 36%-ը:[1]

1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը անկախացավ Խորհրդային միությունից: Քանի որ Հայաստանը բնական գազի և նավթի պաշարներ չունի, Խորհրդային ժամանակներից այն բավականին կախված էր Ադրբեջանին՝ բնական գազի և նավթի ներմուծման համար: Ռուսական բնական գազի պաշարները Ադրբեջանով անցնող գազամուղի միջոցով էին մտնում Հայաստան, որոնք Հայաստանի ջերմակայանների հիմնական վառելիքն էին կազմում: Արցախյան պատերազմի պատճառով, Ադրբեջանը (ինչպես նաև Թուրքիան) Հայաստանին հարկադրին շրջափակում, որի հետևանքով փակվեց Ադրբեջան-Հայաստան գազամուղը, որով ներմուծվում էր Հայաստանի գազի 90%-ը:[1] 1993-ին Վրաստանից նոր գազամուղ կառուցվեց դեպի Հայաստան, որն անցնում էր Վրաստանի Մարնեուլ ադրբեջանաբնակ փոքր քաղաքից: Ադրբեջանցի սաբոտաժորդները 1993-ի հունվարի վերջերից մինչ միջ-մարտ գազամուղը յոթ անգամ պայթեցրին:[8][9] Հայաստանի հարևան՝ Իրանը միակ հուսալի գործընկերն էր այդ տարիներին:[1]

Որպես այլընտրանքային էներգետիկայի աղբյուր, մնում էին Հայաստանի ջրաէլեկտրակայանները:[1] 1992-ին Հայաստանի պետությունն ավելացրեց Սևանի ջրով սնվող ջրաէլեկտրակայանների միջոցով էլեկտրականության արտադրությունը: Սակայն դա նշանակում էր, որ Սևանի ջուրը ավելի արագ էր օգտագործվում, քան բնությունը կարողանում էր այն համալրել: Երևանը կախված էր Սևանից խմելու ջրիհամար[փա՞ստ], իսկ 1993-ի հունվարից մինչև նոյեմբեր Սևանի ջուրն մոտ 80 սմ իջել էր. շարունակելու դեպքում, Սևանը կարող էր ճահճի վերածվել:[10]

Այդ տարիներին բենզինը հիմնականում բեռնատար մեքենաներով էր ներմուծվում, որոնք բեռնատարից էլ վաճառում էին բենզինը: 1993 թվականի նոյեմբերին բենզինի մեկ գալոնի (չորս լիտրի) գինը 8 ԱՄՆ դոլար էր, որը հավասար էր հասարակ բանվորի մոտ երկու ամսվա աշխատավարձին:[10]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ճորաբջյան, Սեդա. «Անտառահատումները Հայաստանի Հանրապետությունում՝ մարդկային և միջավայրային ճգնաժամ» (անգլերեն). Բարդ քոլեջի Հասարակական հետազոտությունների բաժնին ներկայացված ավագ նախագիծ: 23. http://www.armeniatree.org/thethreat/resources/deforestation_chorbajian.pdf. 
  2. «Երկրաշաժային վնաս, Հայաստանի ԽՍՀ, դեկտեմբերի 7, 1988» (անգլերեն)։ Երկրաֆիզիկական տվյալների ազգային կենտրոն։ http://www.ngdc.noaa.gov/nndc/struts/results?eq_1=11&t=101634&s=0&d=3&d=33։ Վերցված է 2011-08-25։ 
  3. «Թոհոքույի մեծ երկրաշարժ և ցունամի (հյուսիս-արևելյան Հոնշու, Ճապոնիա)» (անգլերեն)։ Երկրաֆիզիկական տվյալների ազգային կենտրոն։ http://www.ngdc.noaa.gov/hazard/honshu_11mar2011.shtml։ Վերցված է 2011-08-25։ 
  4. «Վերջին երկրաշարժերից վերականգնումը» (անգլերեն)։ Կալիֆորնիայի Բերկլի համալսարան. Խաղաղօվկիանոսյան երկրաշարժային ճարտարագիտական հետազոտման կենտրոն։ http://nisee2.berkeley.edu/?p=712։ Վերցված է 2011-08-25։ 
  5. «1900 թվականից երկրաշարժներ որոնց մահացածների թիվը 1000կամ ավելին է» (անգլերեն)։ ԱՄՆ-ի Երկրաբանահետախուզական Երկրաշարժային վտանգների ծրագիր։ http://earthquake.usgs.gov/earthquakes/world/world_deaths.php։ Վերցված է 2011-08-25։ 
  6. Լավել, Մարիան և Ջոսի Գարթվեյթ. «Արդյո՞ք Հայաստանի ատոմակայանը աշխարհի ամենավտանգավորն է» (անգլերեն). Նեշնալ Գեոգրաֆիկ: 1. http://news.nationalgeographic.com/news/energy/2011/04/110412-most-dangerous-nuclear-plant-armenia/. 
  7. «Առևտրական միջավայրի տվյալների բազայի դեպքերի ուսումնասիրություն. Հայաստանը և ատոմայինը» (անգլերեն)։ Վաշինգտոն ԴիՍի-ի Ամերիկյան համալսարան. Առևտրական միջավայրի տվյալների բազա։ http://www1.american.edu/TED/armenia.htm։ Վերցված է 2011-08-25։ 
  8. Իսարյան, Դրաստամատ: (հունվար-փետրվար 1994). «Մինչև ծառեր չմնան» (անգլերեն). Ատոմային գիտնականների տեղեկագիր (ԱՄՆ): 31. http://books.google.am/books?id=6QsAAAAAMBAJ&printsec=frontcover#v=onepage. 
  9. Սարգսյան, Գևորգ և այլն: (2006). «Ճգնաժամից կայունություն՝ Հայաստանի էներգետիկայի հատվածում. Հայաստանի էներգետիկայի բարեփոխումներից սովորած դասեր» (անգլերեն). Համաշխարհային բանկի աշխատանքային փաստաթուղթ (ԱՄՆ): xi. http://books.google.com/books?id=2xD_Nr84YgAC&printsec=frontcover&hl=hy. 
  10. 10,0 10,1 Էրլիխ, Ռիս (1993-11-12)։ «Հայաստանի էներգետիկայի ճգնաժամը» (անգլերեն)։ «Ապրել երկրում» ռադիոհաղորդում։ http://www.loe.org/shows/segments.html?programID=93-P13-00046&segmentID=1։ Վերցված է 2011-08-25։ 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ