Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի

Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում
Քանդակագործ(ներ) Գարեգին Դավթյան
Ճարտարապետ(ներ) Ասլան Մխիթարյան
Հիմնադրում 2011
Շինարարության ավարտ 2011, նոյեմբերի 9
Ներկա վիճակ կանգուն


Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում։ Տեղադրվել է 2011 թվականի նոյեմբերի 9-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենն առաջիններից էր, ով անձնվիրաբար օգնության հասավ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին։ Հազարավոր հայ գաղթականներ ստացան անձը հաստատող այն վկայականը, որ հետո պետք է կոչվեր «Նանսենյան անձնագիր»։

Հայ ժողովրդի մեծ բարեկամի կիսանդրին Երևանում տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն, Նանսենի թոռնուհին՝ Մարիտ Գրևը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և քաղաքացիներ[1]։

Քանդակագործը կիսանդրին կերտել է ստեղծագործական նորույթներով՝ թեք տեղադրված կիսանդրի ձեռքերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]