Հայերը Բելգիայում
| Հայաստան և Բելգիա | |
Հայաստան |
Բելգիա |
Դեռևս X դարի սկզբներին Բելգիայում երևացել են հայ վաճառականներ, որոնք հատկապես XIV–XV դարերում աշխույժ առևտուր են արել Բրյուգե քաղաքում: XIX դարից հայերի թիվն այստեղ սկսել է ավելանալ՝ ի հաշիվ արհեստավորների և ուսանողության. ի դեպ՝ Գենտի համալսարանն է ավարտել նաև հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը, որի անունը հիշատակվում է այդ Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցին Բրյուսելում համալսարանն ավարտած նշանավոր մարդկանց ցուցակում: 1920 թ-ից Բելգիայում սկսել են հաստատվել թուրքական ջարդերից փախած հայ գաղթականներ: Ներկայումս Բելգիայում բնակվում է 11 հզ. հայ. հաստատվել են Բրյուսելում, Անտվերպենում, Գենտում և Լիեժում սակայն Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում : Նրանք հիմնականում զբաղվում են առևտրով, կան իրավաբաններ, բժիշկներ, ճարտարագետներ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր հովվությունը, որի կենտրոնը Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է, կազմավորվել է 1990 թ-ին: Բելգիահայ համայնքում տարբեր տարիների ստեղծվել են բարեգործական, երիտասարդական միություններ, իսկ ազգային և մշակութային ավանդույթները պահպանելու համար՝ ակումբներ, երգչախմբեր, պարախմբեր, թատերախմբեր: 1998 թ-ին Բելգիայի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը: Բրյուսելի Անրի Միշո հրապարակում կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար (1997): Բելգիական կառավարությունը հայերին վտարելու փորձեր է անում :
|
|||||||||||||||||||||||