Կաղապար:Տեղեքարտ դրոշ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945) Չիլիում հայերի թիվը չի անցել 2 հզ. ից, նրանք գլխավորապես 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկված բալուցիներ էին: 1950-ական թթ. այստեղ են գաղթել հայեր Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից (արաբախոս հայեր, որոնք միայն կրոնով են կախված հայության հետ), ինչպես նաև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներից: Ներկայումս Չիլիում բնակվում է շուրջ 2 հզ. հայ, որոնք բնակվում են Սանտյագոյում և ալյ քաղաքներում: Մեծ մասամբ սեփական գործատերեր էին, արհեստավորներ ու առևտրականներ: Ազգային կյանքը գլխավորում է գաղութային վարչությունը (որին կից գործում է Տիկնանաց միությունը): Հայերի հավաքատեղին է Հայոց տունը, 1960-ից գործում է հայկական մեկօրյա դպրոց: «Հայոց տան» սենյակներից մեկը վերածված է մատուռի, որտեղ կատարվում են եկեղեցական արարողություններ, համայնքը Էջմիածնապատկան է: Գործում է երգչախումբ (ղեկավար` Կարո Լոթիկյան), գրադարան: Չիլիի հայ համայնքը սերտ կապերի մեջ է հայրենիքի հետ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |