Հայերը Կիպրոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-կիպրական հարաբերություններ
Կիպրոս և Հայաստան

Կիպրոս

Հայաստան
Կիպրոսի հայկական վայրերը

Հայերը Կիպրոսում բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ Հայ սփյուռք հանրագիտարանի՝ դեռևս վաղ միջնադարում (4-5-րդ դդ.) Կիպրոսում եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Հայկական համայնքն այստեղ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375թ.) և Հայոց ցեղասպանությունից (1915-23թթ.) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ որոնք հիմնականում ապրում են Նիկոսիա, Լարնակա, Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում ։ Կիպրոսի հայ համայնքի թվաքանակի մասին նմանատիպ ցուցանիշ է հրապարակված նաև Կիպրոսաբնակ հայության համացանցային հանգույցում։ Հայկական սփյուռքի ավանդական կառույցները (դպրոց, եկեղեցի, մամուլ) միշտ էլ ակտիվորեն են գործել՝ լինելով հայ համայնքի ինքնակազմակերպման և հայապահպանության արդյունավետ մեխանիզմներ։ Հայերը՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այդ երկրի հասարակությանը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հատկապես հասարակական-քաղաքական կյանքին։ Դրա լավագույն վկայությունը, թերևս, այն է, որ սույն թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։ Նա 2006թ. հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։ Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ ։ Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը։ Կիպրական հասարակությանը հայերի ինտեգրվածության մասին է վկայում թեկուզ այն, որ ս.թ. նոյեմբերի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը գլխավորել է Լիմասոլում հայկական դպրոցի բացման արարողությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]