Հայերը Մալթայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստան և Մալթա
Մալթա և Հայաստան

Մալթա

Հայաստան

Հայերը Մալթայում, էթնիկական փոքրամասնություն, որը ապրում է Մալթայում[1]։ Այստեղի հայերի թիվը կազմում է մի քանի հազար բնակիչ, սակայն նրանցից միայն 400-500-ն են ընդունում իրենց հայ լինելը։ Նրանք հիմնականում բնակվում են մայրաքաղաք Վալետայում և այլ քաղաքներում[2]։

Նրանք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տա'Լիզե եկեղեցի, Մալթա

Հայկական թագավորության հարաբերությունները Մալթայի միաբանության հետ ունի շատ հին պատմական արմատներ, որոնք սկիզբ են առել 1097 թվականից։ Մալթայի միաբանությունը (Երուսաղեմի հիվանդախնամների միաբանություն) Կիլիկիայի հայկական թագավորությունում 1149 թվականից դարձել է հողատարածքների սեփականատեր։ 1163 թվականին նա ստացել է նոր պարգև՝ ամրոց Մամեստիա քաղաքի մոտ, իսկ Լևոն Բ-ի օրոք՝ երկու ամրոցներ Սելևկիայում։ Միաբանությունը Կիլիկիայում գոյություն է ունեցել մինչև 1375 թվականը։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո բազմաթիվ հայ ասպետներ և հասարակ քաղաքացիներ տեղափոխվել են Մալթա կղզի։

Հայերի երկրորդ զանգվածային վերաբնակեցումը Մալթա տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո, իսկ երրորդը՝ 1990-ականների վերջին՝ ԽՍՀՄ փլուզման պատճառով։ Հիմնական մասը հետագայում տեղափոխվել է մայրցամաքային Եվրոպայի երկրներ։ Մալթայում հայերի ներկայության պատմական օրինակներից է Տա Լիեզ եկեղեցին, որը կառուցվել է 1620 թվականին Լուսինյանների ընտանիքի ժառանգներից Ասպետ Ժաննա դե Բելլի Բալլի դե Արմենիայի կողմից հատկացված միջոցներով։

Մալթայի հայ համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի հայ համայնքի խորհրդի նախագահ Վերա Բոյաջյանը և Մալթայի խորհրդարանի անդամ Դեյվիդ Աջուսը Մալթայի խորհրդարանի ընդունելությունների սրահում

Մալթայի հայ համայնքը (անգլ.՝ Armenian Community of Malta) միջազգային հասարակական կազմակերպություն է, որը հիմնված է ինքնակառավարման վրա և գործում է Մալթայի Հանրապետության Սահմանադրության և Մալթայի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն։ Համայնքի անդամները կամավոր հիմունքներով միավորված հայերն են և նրանց ընտանիքների անդամները (Մալթայի Հանրապետության բնակիչներ)։ Համայնքը գործում է Մալթայի Հանրապետության և ԵՄ տարածքում, իրավաբանական անձ է, ունի իր տարբերանշանը[3]։ 2009 թվականի հուլիսի 10-ին Մալթայի հայ համայնքը գրանցվել է[4] Մալթայի հասարակական կազմակերպությունների թվում (List of Voluntary Organisations), որը հաստատվել է Մալթայի Հանրապետության կառավարության կողմից։ 2009 թվականի հուլիսի 31-ին Հիլթոն հյուրանոցում տեղի է ունեցել Մալթայի հայերի առաջին համագումարը։ Համագումարում հաստատվել է Մալթայի հայկական սփյուռքի ղեկավարությունը։ Մալթայի հայ համայնքի խորհրդի նախագահ է ընտրվել Վերա Բոյաջյանը։

Նպատակներ և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի նպատակն է համախմբել հայ բնակչության ջանքերը՝ ուղղված հայ մշակույթի և լեզվի պահպանմանն ու զարգացմանը, իր անդամների իրավունքների և շահերի պաշտպանությունը, հայերի և մալթացիների միջև բարեկամության ամրապնդումը։ Իր նպատակներին հասնելու համար Համայնքը նպաստում է հայկական մշակութային կենտրոնների նվաճումները խրախուսող գրականության հրատարակմանը և տարածմանը, կազմակերպում է սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ և ինքն էլ մասնակցում է նման միջոցառումներին, Մալթայի գործող օրենսդրության շրջանակներում օգնություն և աջակցություն է ցուցաբերում իր անդամներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում[3]։

Համայնքի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բարձրագույն մարմինը նրա անդամների ժողովն է, որը գումարվում է առնվազն տարին մեկ անգամ։ Ժողովն ընտրում է համայնքի խորհուրդ, որոշում նրա թվային կազմը և ընտրում նախագահին։ Համայնքի խորհուրդը ձևավորվում է ժողովում ընտրված համայնքի անդամներից։ Համայնքի խորհուրդը համակարգում է համայնքի անդամների գործունեությունը, իր կազմից ընտրում է փոխնախագահ, կազմակերպում է ժողովի նախապատրաստումն ու անցկացումը և սահմանում ժողովում ընդունված որոշումների կատարման եղանակները։

Խաչքարը տեղադրվել է Մալթայի Վալետտա քաղաքի կենտրոնում 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Աշոտ և Վերա Բոյաջյանների և Մալթայի հայկական սփյուռքի անունից

Համայնքի նախագահը վերահսկողություն է իրականացնում համայնքի ընթացիկ գործունեության նկատմամբ, ներկայացնում է համայնքը տարբեր կազմակերպությունների հետ հարաբերություններում, համայնքի անունից ստորագրում է պայմանագրեր, նամակներ և հայտարարություններ, իրավունք ունի ստորագրել բոլոր ֆինանսական, իրավական, պաշտոնական և այլ փաստաթղթերը, վերահսկում է համայնքի ավագանու որոշումների կատարումը, իրավունք ունի հրավիրելու համայնքի արտահերթ ժողով և խորհուրդ, Համայնքի ավագանու նիստերում քվեարկության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում ունի որոշիչ ձայնի իրավունք։ Համայնքի վերստուգիչ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում Համայնքի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ։ Համայնքի ավագանու անդամները չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամ[3]։

Համայնքի նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի հայերի առաջին համագումարից հետո կարճ ժամանակահատվածում Մալթայի հայ համայնքը կատարել է Կոնգրեսում առաջադրված խնդիրների մեծ մասը։ 2009 թվականի դեկտեմբերի 22-ին Վալետտայի կենտրոնում՝ Հասթինգս Գարդենսում, Մալթայի միաբանության նստավայրի դիմաց (գլխավոր նստավայրը՝ Մալթայում), տեղի է ունեցել հայկական խաչքարի (հատուկ պատրաստված և Հայաստանից Մալթա առաքված) հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Մալթայի խորհրդարանի անդամները, Վալետայի քաղաքապետը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Խաչքարի մոտ տեղադրված հուշատախտակի վրա գրված է՝

Ի նշան մալթայի և հայ ժողովուրդների բարեկամության։ Հայաստանը շնորհակալություն է հայտնում Մալթային 1375 և 1915 թվականների ողբերգական օրերին այս կղզում ապաստան գտած հայերին ցուցաբերած աջակցության համար։

Համայնքի ձեռքբերումներից են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստան-Մալթա պատգամավորական բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը[5], ինչպես նաև Մալթա-Հայաստան բարեկամության նման խմբի ստեղծումը Մալթայի Հանրապետության խորհրդարանում։

Մալթայի հայ համայնքի ղեկավարությունը որոշել է Մալթայում հայկական եկեղեցի կառուցել, ինչպես նաև Հայոց առաջին կաթողիկոսի՝ Գրիգոր Լուսավորչի հուշարձանը կանգնեցնել։

Մալթայի հայ համայնքը միակ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Մալթայի հայերի շահերը և իրավական աջակցություն է ցուցաբերում իր անդամներին։ 2009 թվականի հուլիսի 24-ին բացվել է Մալթայի հայ համայնքի պաշտոնական կայքը երեք լեզուներով՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միջազգային հասարակական կազմակերպություն
  2. Պաշտոնական կայք
  3. 3,0 3,1 3,2 Устав. Община Армян на Мальте Международная общественная организация — Община армян Мальты Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
  4. «Certificate of Enrolment (на англ.)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Национальное Собрание Республики Армения». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]