Յուրի Սարգսյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սարգսյան (այլ կիրառումներ)
Յուրի Սարգսյան
Ծնվել էփետրվարի 9, 1941(1941-02-09) (83 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Ալմա մատերՀԱՊՀ (1962)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1977)
Պարգևներ

Յուրի Լևոնի Սարգսյան (փետրվարի 9, 1941(1941-02-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977), ՀՃԱ (1993), ՄՃԱ (1995), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[1]։

Պրոֆեսոր Լևոն Սարգսյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում։ 1971-1972 թթ.անցել է գիտական փորձառություն Ստենֆորդի և Իլինոյսի համալսարաններում (ԱՄՆ), իսկ 1977-1978 թթ. նույն համալսարաններում աշխատել է որպես հրավիրված պրոֆեսոր։ 1976-1988 թթ. և 2006 թվականից՝ մեքենաների և մեխանիզմների տեսության ամբիոնի վարիչ, 1988-2006 թթ.` ռեկտոր, 1995-1996 թթ., միաժամանակ` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։ 1990-1995 թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր։ 1992-1995 թթ.` ԱԺ սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 2006 թվականից միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջի) լավագույն կրթական գործիչ, Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) տարվա կրթական գործիչ (2002), ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացի (1972)[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են մեխանիզմների սինթեզի տեսությանը, ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների և ավտոմատացված համալիրների նոր տիպերի ստեղծմանը։ Սարգսյանի մեխանիզմների սինթեզի տեսության նոր ուղղության՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափության հիմնադիրն է[3]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аппроксимационный синтез механизмов, М., 1982.
  • Пространственные механизмы, М., 1983 (համահեղինակ)[5]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  2. «Յուրի Լևոնի Սարգսյան, Հոբելյանի առթիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Յուրի Սարգսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 223
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սարգսյան (ճարտարագետ)» հոդվածին։