Հովհաննես Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Թադևոսյան
Ծնվել էմարտի 1, 1889(1889-03-01)[1][2]
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 3, 1974(1974-07-03)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1916)[1] և Վխուտեմաս
Մասնագիտություննկարիչ
Հովհաննես Թադևոսյան Վիքիդարանում

Հովհաննես Կարապետի Թադևոսյան (Տեր-Թադևոսյան) (մարտի 1, 1889(1889-03-01)[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 3, 1974(1974-07-03)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1944

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1906 թվականից սովորել է Թիֆլիսի Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության դպրոցում
  • 1909-1916 թվականներին` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարտարապետության ուսումնարանում 1922-1927 թվականներին` Վխուտեմաս-Վխուտեինի (համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ) խեցեգործության բաժնում
  • Ապրել ու ստեղծագործել է Ուզբեկստանում։ 1921 թվականին Մոսկվայից գործուղվել է Երևան
  • «Սամարղանդի կոմունա» գեղարվեստի դպրոցի և Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադիրներից է՝ 1922 թվականին ` վարիչ[3]
  • 1937 թվականից եղել է Ուզբեկստանի տաղավարի գլխավոր նկարիչ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում, Մոսկվա

Ստեղծագործել է `

Հովհաննես Թադևոսյանի աշխատանքները գտնվում են նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բազմաթիվ պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[4], ինչպես նաև մասնավոր պատկերասրահներում ու հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թիֆլիս», 1911[5]
  • «Արևոտ մոտիվ (էտյուդ)», 1913[6]
  • «Թեյարան», 1913[7]
  • «Ռեգիստանի հրապարակը կեսօրին», 1916, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
  • «Սամարղանդի շուկան», 1917[8]
  • «Արևոտ մոտիվ», 1917
  • «Փողոց Սամարղանդում»
  • «Մի անկյուն Երևանում»
  • «Երևանի տեսարան»[9]
  • «Սամարղանդ. Աշնանային շուկա», 1947[10]
  • «Փողոց Աշխաբադում» (էտյուդ)
  • «Ուզբեկուհու կիսադեմ» («Մրգահավաք» գեղանկարի էտյուդ) (մոտ 1930)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1912, 2011 հետմահու[11]), Երևանում (1966)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. ՀԱՊ, Հովհաննես Թադևոսյան
  5. «Թիֆլիս», Հովհաննես Թադևոսյան
  6. «Արևոտ մոտիվ», Հովհաննես Թադևոսյան
  7. «Թեյարան», Հովհաննես Թադևոսյան
  8. «Սամարղանդի շուկան», Հովհաննես Թադևոսյան
  9. «Երևանի տեսարան», Հովհաննես Թադևոսյան
  10. «Սամարղանդ. Աշնանային շուկա», Հովհաննես Թադևոսյան
  11. Ուշացումով բացահայտում (տեսանյութ)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թադևոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 116