Գագիկ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Հարությունյան.jpg

Գագիկ Գարուշի Հարությունյան (ծ. 1948, մարտի 23, գ. Գեղաշեն (այժմ` Կոտայքի մարզ)) — հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ, «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության համակարգող, «Սահմանադրական արդարադատություն» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

[խմբագրել] Կրթությունը

1965-70-ին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1970-73-ին` նույն համալսարանի ասպիրանտ։

[խմբագրել] Աշխատանքային գործունեությունը

1973-1987-ը դասախոսել է ԵՊՀ-ում և Երևանի ժողտնտեսության ինստիտուտում, 1977-78-ին` այցելու դասախոս Հարավսլավիայում, 1987-1990-ին` ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, 1990-91-ին` ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1991-95-ին` ՀՀ փոխնախագահ, 1991-92-ին` ՀՀ վարչապետի պաշտոնակատար, 1996-ի փետրվարից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։[1]

Նախորդող
Վազգեն Մանուկյան
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար
Գագիկ Հարությունյան

22 նոյեմբերի 1991 — 30 հուլիսի 1992
Հաջորդող
Խոսրով Հարությունյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Փոխնախագահ
Գագիկ Հարությունյան

16.10.1991—06.02.1996
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Գագիկ Հարությունյան

06.02.1996—ից
Հաջորդող
-----

[խմբագրել] Աղբյուրներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով