Վալերի Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Պողոսյան
Ծնվել էմարտի 25, 1944(1944-03-25) (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս

Վալերի Վաղարշակի Պողոսյան (մարտի 25, 1944(1944-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Երևանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961-1966 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։
  • 1969-1972 թթ. - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության գծով ասպիրանտուրայում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1974 թ.)։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1990 թթ. - Հայկական հանրագիտարանի խմբագրության փիլիսոփայության և իրավունքի խմբագրության վարիչ։
  • 1990-1991 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
  • 1991-1992 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարար։
  • 1992-1993 թթ. - ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ։
  • 1993-1996 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։
  • 1990-1998 թթ. - ՀՀ Նախագահի ներման հանձնաժողովի նախագահ։
  • 1996 փետրվարից 2014 թ. հունիս - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
  • 2014 թ. հունիսից - ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։

Կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թ. գեներալ-մայոր է։
  • ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։

Հեղինակ է 5 գրքերի և ավելի քան 50 հոդվածի, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, քաղաքականության և իրավունքի փոխհարաբերության հարցերին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է հայերենին և ռուսերենին։

Նախորդող
Աշոտ Մանուչարյան
ՀՀ Ներքին գործերի նախարար
Վալերի Պողոսյան

5 դեկտեմբերի 1991-10 փետրվարի 1992
Հաջորդող
Վանիկ Սիրադեղյան
Նախորդող
Հուսիկ Հարությունյան
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ
Վալերի Պողոսյան

10 փետրվարի 1992-11 սեպտեմբերի 1992
Հաջորդող
Էդուարդ Սիմոնյանց
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ
Վալերի Պողոսյան

5 փետրվարի 1996-19 ապրիլի 2014
Հաջորդող
Արայիկ Թունյան