Էդիկ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Գարեգինի Մինասյան
Ծնվել էհունիսի 27, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրՈսկեթաս, Արագածոտնի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005)
ԵրկերՀայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003, Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016։
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս, դեկան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Էդիկ Գարեգինի Մինասյան (հունիսի 27, 1956(1956-06-27), Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում։ 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը։ 1974 - 1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1979 - 1983 թվականներին ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս։ 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1986-1994 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թվականներին՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ։ 1994-2005 թվականներին աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 1999 - 2009 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր։ 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով։ «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։ 2015 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։

Մասնագիտական անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
  • «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի։ Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները։ Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն։ Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Երևան, 1987[7]:
  • Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի հանրապետությունում 1991 - 2003 թթ., Երևան, 2003, 443 էջ[8]։
  • Էդիկ Մինասյան, Միքայել Մուրադյան, Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (18- 19-րդ դդ.) | Դասագիրք, Երևան, 2005:
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Ձեռնարկ-մեթոդական ուղեցույց հայոց պատմություն բուհական դասընթացի, Ստեփանակերտ, 2008, 220 էջ։
  • Էդիկ Մինասյան, Արարատ Վարդանյան, Հայրենիք-Սփյուռք կապերը ՀՀ անկախության տարիներին, Երևան, 2010, 200 էջ։
  • Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն, Երևան, 2013, 624 էջ[9]։
  • Հայ հերոսուհի կանայք, Երևան, 2016, 782 էջ։
  • Էդիկ Մինասյան, Տաթևիկ Մինասյան, Հայ կանայք 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին, Երևան, 2016, 472 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմության ինստիտուտ, Մասնագիտական խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Էդիկ Գարեգինի Մինասյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. www.historyofarmenia.am
  9. www.historyofarmenia.am