Ազատ Շերենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ազատ Շերենց
Ազատ Շերենց
AzatSherents byn75.jpg
Բնօրինակ անուն ազգանուն Ազատ Շերենց
Ծնվել է՝ 1913 թ., ապրիլի 5 (1913-04-05)
Ծննդավայր Flag of Georgian SSR.svg Թիֆլիս, Վրացական ԽՍՀ
Մահացել է դեկտեմբերի 25, 1993 (80 տարեկան)
Մահվան վայր Հայաստան Երևան, Հայաստան
Ազգություն Հայաստան Հայ
Մասնագիտություն Դերասան
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա
IMDb ID 0792102

Ազատ Արմենակի Շերենց (ապրիլի 5, 1913թ. - դեկտեմբերի 25, 1993թ.), հայ դերասան, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկը։ Դերասանական կարիերան սկսել է 1931թ.-ին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1934-1937 թթ.-ին Շերենցն ուսուցանում է Մոսկվայի հայկակական թատրոն-ստուդիայում։ 1937-1968 թթ.-ին Շերենցն աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։ 1968 թ.-ից սկսած Շերենցը դերեր է ստանում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է նշել «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալան», «Խնձորի այգին» և այլն։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել]

Տարին Ֆիլմը Դերը
1970 Ինչպես դառնալ տղամարդ Բուբա
1970 Մենք ենք, մեր սարերը Ավագ
1971 Խաթաբալա
1973 Հայրիկ պապ
1973 Տղամարդիկ Վազգեն
1974 Գինի ճզմողները Երկաթուղային կայարանի պետը
1974 Քաոս Պապաշա
1975 Այս խաչմերուկներում Մուկուչ
1976 Իմ սիրտը լեռներում է (հեռուստաֆիլմ) Ջոն Բայրոն
1977 Աշնան արև Անդրանիկ
1978 Արևիկ (հեռուստաֆիլմ)
1979 Աստղազարդ ամառ Շեֆ խոհարար
1979 Օգոստոս (հեռուստաֆիլմ) Կայարանապետ
1979 Խոնարհվիր վաղվա օրվան Մակար Իշխանյան
1980 Ծաղրածուի լեգենդը
1980 Կտոր մը երկինք Տեր հայր
1981 Մեղենան կտուրում
1982 Միաժամանակյա խաղի սեանս (հեռուստաֆիլմ)
1984 Մի կաթիլ մեղր
1985 Խնձորի այգին Սահակ
1990 Դեմքով դեպի պատը

Արտաքին հղումմներ[խմբագրել]