Արտավազդ Փելեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Փելեշյան
Artavazd Peleshyan1.jpg
ԱԱՀ՝ Արտավազդ Փելեշյան
Ծննդյան օր՝ փետրվարի 22, 1938 (1938-02-22) (75 տարեկան)
Ծննդավայր՝ Գյումրի, Հայաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան Ռուսաստան
Ազգություն հայ
Աշխատանք՝ 1964 - 1994
Կայք՝ IMDb-ում

Արտավազդ (Արթուր) Փելեշյան ռեժիսոր-վավերագրող: Ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում, այժմ` Գյումրի:


Կյանքը և կարիերան [խմբագրել]

Մինչև 1963 թվականը ապրել է Կիրովականում, այժմ` Վանաձոր: 1963-1967 թթ. սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (L.Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից: 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը: Փելեշյանը նաև խորը և ինքնատիպ տեսաբան է: Նրա «Դիստանցիոն մոնտաժը», որը մոնտաժի զարգացման պատմության մեջ մի նոր քայլ է: 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները: Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.), «Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում: 1996 թվականին Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, 2006 թվականին «Փարաջանովյան Թալեր» («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան):

Ֆիլմոգրաֆիա [խմբագրել]