Սերգեյ Փարաջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Հովսեփի Փարաջանյան
Parajanovsergo.jpg
կինոռեժիսոր, նկարիչ
Ծնվել է Հունվար 9, 1924
Թբիլիսի, Վրաստան Վրաստան
Վախճանվել է՝ Հուլիս 21, 1990
Երևան, Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Գործունեության տարիներ 1946-1990
Ամուսին Նիգյար Քերիմովա (1950-1951)
Սվետլանա Շչերբյատուկ (1956-1962)
IMDb ID 0660886
Պաշտոնական կայքէջ

Սարգիս Հովսեփի Փարաջանյան (վրացերեն՝ სერგეი (სერგო) ფარაჯანოვი) (Հունվար 9, 1924, Թբիլիսի, ՎրաստանՀուլիս 21, 1990, Երևան, Հայաստան), 20-րդ դարի խոշորագույն [1] հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Թբիլիսիում, Վրաստան։ Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։

Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։

Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին Երևանում։ 2010 թ Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով։ [2] [3] [4]

Աստղագիտության մեջ[խմբագրել]

Սարգիս Փարաջանյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ (1999)
Փարաջանովի արձանը Թբիլիսիում
Սերգեյ Փարաջանով, Միքայել Վարդանով
Փարաջանովի դիմաքանդակը Պանթեոնում

Ֆիլմոգրություն[խմբագրել]

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել]

Տարի Անվանում
1951 Մոլդավական հեքիաթ
1954 Անդրիեշ
1957 Ոսկի ձեռքեր
1957 Նատալյա Ուժվիյ
1957 Դումկա
1959 Առաջին տղա
1961 Ուկրաինական ռապսոդիա
1962 Ծաղիկ քարի վրա
1964 Մոռացված նախնիների ստվերները
1966 Կիևի որմնանկարներ
1967 Հակոբ Հովնաթանյան
1968 Նռան գույնը
1968 Երեխաները - Կոմիտասին
1984 Սուրամի ամրոցի լեգենդը
1985 Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով
1988 Աշուղ ղարիբը
1992 Խոստովանանք (անավարտ, ժապավենը օգտագործած է «Փարաջանով։ Վերջին գարուն» ֆիլմում)



Ծանոթագրություններ և նշումներ

  1. ageofbook.com
  2. Мусский И.,"100 великих режиссеров", Изд. "Вече", ISBN 5-9533-0356-4, 2008г.
  3. Պառաջանով-Վարդանով Ինստիտուտ
  4. Պառաջանով-Վարդանով Ինստիտուտի աշխատանքի մասին
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են