Միքայել Վարդանով
| Միքայել Վարդանով Михаил Вартанов Mikhail Vartanov |
|
|---|---|
Կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ |
|
| Ծնվել է | Փետրվարի 21, 1937 Ռուսաստան, |
| Վախճանվել է՝ | Դեկտեմբեր 31, 2009 Հոլիվուդ, |
| Ազգություն | հայ |
| Պաշտոնական կայքէջ | |
Միքայել Վարդանով (Միխայիլ Վարդանով) (անգլ. Mikhail Vartanov, ռուս.` Михаил Вартанов, ծնվ. 1937 թ. փետրվարի 21-ին), վավերագրական կինոյի վարպետ` ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ։ Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի դափնեկիր, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր։ Ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ կինեմատոգրաֆիայի ինստիտուտը 1965-ին։
Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991թ)։ Այդ պաճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների կադրերով «Հայկական հողի գույնը» (1969) ֆիլմում, Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975) ֆիլմում և Գենադի Մելկոնյանի «Թթենի» ֆիլմում։
Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում (Փարիզյան «Cahiers du Cinema» ամսագրում և այլն):
Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր՝ «Ջնջված դեմքեր» (1987), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) էր։
Աշխատանքներ [խմբագրել]
| Տարեթիվ | Հայերեն անվանումը | Oրիգինալ անվանումը | Անգլերեն անվանումը | Ինֆորմացիա |
|---|---|---|---|---|
| 1968 | Հայկական հողի գույնը | Цвет Армянской Земли | The Color of Armenian Land | Վարդանովիարգելված[փա՞ստ] դեբյուտային ֆիլմը։ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Մարտիրոս Սարյանի վերջին և Մինաս Ավետիսյանի առաջին պատկերումը կինոյում։ |
| 1971 | Աշնանային հովվերգություն | Осенняя пастораль | Autumn Pastoral | Արգելված. ռեժիսոր Վարդանով, սցենարիստ Փելեշյան |
| 1972 | Եվ այսպես ամեն օր | И так каждый день | And So Every Day | ռեժիսոր Վարդանով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան |
| 1974 | Քաջարան | Каджаран | Kajaran | Անավարտ՝ Վարդանովին Հայֆֆիլմ-ից հեռացրեցին (7 ամիս Փարաջանովի բանտարկումից հետո) |
| 1975 (կինո օպերատոր) | «Տարվա եղանակները» | Bремена Года | Seasons of the Year | ընկերոջ՝ ռեժիսոր Փելեշյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Տարվա եղանակները» |
| 1979 (կինո օպերատոր) | Թթենի | Шелковица | The Mulberry Tree | ընկերոջ՝ ռեժիսոր Մելկոնյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Թթենի» ֆիլմը |
| 1984 | Արմատներ | Корни | Roots | Առաջին ռեժիսյորական աշխատանքը 10 տարիների ընթացքում։ Նախագիծը Հայֆիլմի ռեժիսյորների մեծամասնության կողմից համարվում էր անիրագործելի։ |
| 1987 | Ջնջված դեմքեր ֆիլմ | Ջնջված դեմքեր | Erased Faces | Վավերագրական տրիլոգիա, մաս I |
| 1989 | Մինաս. Ռեքվիեմ | Մինաս. Ռեքվիեմ | Minas: A Requiem | Վավերագրական տրիլոգիա, մաս II |
| 1992 | Փարաջանով։ Վերջին Գարուն | Параджанов. Последяя весна (Исповедь) | Parajanov: The Last Spring | Վավերագրական տրիլոգիա, մաս III |