Խնկո Ապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, 19.10.1870, Սպիտակ–8.10.1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910թ.թ.-ին եղել է ուսուցիչ։ 1911–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս.Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» պարբերականներին։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890թ.-ին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։

Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները։

Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։


  Աթաբեյ Խնկոեանը ծնւել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գիւղում 1875 թւին: Գրագիտութիւն սովորել իրենց գիւղի տիրացուի մօտ, յետոյ անցել Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գիւմրի, նախքան դա Լենինական), ուր յաջողութեամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նւիրւել է ուսուցչութեան:

Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լոյս տեսան 1890 թւին: Աշխատակցում էր նաև «Աղբիւր մանկական ամսագրին»: Խնկոեանը դարձաւ նրա ամենամօտիկ աշխատակիցը: Ղազարոս Աղայեանից և Յովհաննէս Թումանեանից յետոյ, Խնկոյեանը հարարւում է մեր մանկական լաւագոյն գրողներից մէկը: Նրա մանկական սիրուն ոտանաւորներից են՝ «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի», և այլն: Չափածոյ գրւածքներից են՝ «Աղւէսն ու Արջը», «Ցորնատէրն ու Ջաղացպանը», «Գիւղացին ու Արջը», և այլն: Իսկ արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը» «Գալոյի Աղւէսը», և այլն: Սակայն Խնկոյեանը մեր գրականութեան մէջ աւելի յայտնի է որպէս տաղանդաւոր առակագիր: Բազմաթիւ են նրա մէկը միւսից աւելի սուր խայթող ու խորիմաստ առակները: Ինքնուոյն գրւածքներից բացի ունի և փոխադրութիւններ՝ մեծ մասամբ ռուս հռչակաւոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջիւնը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղւէսն ու խաղողը», և այլն: Խնկոյեանը մեռել է 1935 թւին Երևանում: Աթաբեկ Խնկոյան

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ