Մետաքսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաքսե

Մետաքսե (Մետաքսե Պողոսյան, ծն. 1926, Արթիկ) ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։

Նա ծնվել է Դեկտեմբեր 23, 1926 թ վրկ. Արթիկի շրջանի Արեւշատ (այժմ `Շիրակի մարզ): Ավարտել է Երեւանի պետական ​​մանկավարժական ինստիտուտի անվան Խաչիկի, ապա Գորկու ինստիտուտի գրական - ին Մոսկվայում: 1989-1991 թ. եղել է փոխնախագահ Հիմնադրամի Մայրության Հայաստանի 1992-1995 թթ. - Հանձնաժողովի նախագահի աջակցել զինվորների համար Արցախի ազատագրումը. Գրողների միության անդամ, Հայաստանի, քանի որ 1963 թ. Ինչպես հրատարակվել է 1990 թ - ին ԱՄՆ - ում անթոլոգիայի «Կանայք բանաստեղծների բոլոր տարիքի մասին սեր» բանաստեղծությունը ընդգրկված էր Metaxa »- ը ոչ մի առեղծված»: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Մասնակցել է միջազգային փառատոների պոեզիայի. Գրում է երեխաների համար, նաեւ ներգրավված է թարգմանությունը.

Մետաքսե (Մետաքսե Սերոբի Պողոսյան.արդի հայ գրականության ամենանշանավոր անվանի բանաստեղծուհի,արձակագիր,թարգմանչուհի,հրապարակախոս,հասարակական գործիչ:Նա ծնվել է 1926-ի դեկտեմբերի 23-ին,Հ.Հ.Շիրակի մարզի Արևշատ գյուղում,այծեղջյուրի համաստեղության տակ:Մանուկ հասակից զրկվել է ծնողներից,մեծացել է Գյումրիի մանկատանը:1952-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական և 1958-ին Մոսկվայի ԽՍՀՄ գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտները:

Մ.Գորկու գրականության ինստիտուտն ավարտելուց հետո «Լիպեցկ» շոգենավով,ուր աշխատել է որպես նավաստի,Մետաքսեն եղել է Եգիպտոսում և Ալբանիայում: Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է,որոնցից են` «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է».«Արցունքները չեն ծերանում»,«Հազար ու մի սեր»>,«Երբ ես գալու, Տեր» և 1995-ին հրատարակել է «Շամիրամ» պոեմը: Մանկական գրքերից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը:Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը:

Ապրելով և ստեղծագործելով մեր գրականության մեծերի` Հ. Շիրազի և Պ.Սևակի կողքին, անվանի բանաստեղծուհին գրել է 2002-ին «Հովհաննես Շիրազը իմ հուշերում» և 2004-ին «Պարույր Սևակը իմ կյանքում» հրաշալի հուշագրությունները:

Մետաքսեն թարգմանվել է անգլերեն, գերմաներն, իսպաներեն,իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և ուրիշ լեզուներով: Մետաքեն թարգմանել է ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի «Բանաստեղծություններ», սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում», ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը: Նա, որպես պատվիրակ մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոնների և իր ստեղծագործություններով բարձր է պահել հայ պոեզիայի հռչակը:

1985-ին ԽՍՀՄ գրողների պատվիրակության կազմում Մետաքսեն եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում, արժանացել է Աստծո տեսիլքին, որը ներշնչել է բանաստեղծուհուն Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով: 2003-ին Մետաքսեն այդ պոեմներն ուղարկել է Վատիկան, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին նամակում` պատմելով Սիրակուզայի տեսիլքը: Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղոթքների մեջ հիշելու է բանաստեղծուհու անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»

[խմբագրել] Հրատարակված գրքեր

Ընտրանի

  • Սերը հավատ է։ Բանաստեղծություններ
  • Արցունքները չեն ծերանում
  • Հովհաննես Մկրտիչ, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2003

[խմբագրել] Արտաքին հղումներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով