Սապփո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապփոյի արձանը Լուվրի թանգարանում
Սապփո, Սաֆո (հին հունական ատտիկյան բարբառով` Σαπφώ, էոլյան բարբառով` Ψαπφώ), հին հույն բանաստեղծուհի, հին հունական գրականության խոշորագույն դեմքերից։
Սապփոն ծնվել է Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։ Ապրել է 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին։ Դաստիարակվել է արիստոկրատիական ընտանիքում։ Հայրը պատկանում էր Միտիլինեի հարուստ քաղաքացիների թվին։ Սապփոն ապրել է լիության և ճոխության մեջ, ամուսնացել է միտիլինեցի մի ունևոր մարդու հետ, որից ունեցել է մի աղջիկ։