Էմիլի Դիքինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Black-white photograph of Emily Dickinson2.png

Էմիլի Էլիզաբեթ Դիքինսոն (անգլ.՝ Emily Elizabeth Dickinson; 1830 թ. դեկտեմբերի 10, Ամհերսթ (Մասաչուսեթս)1886 թ. մայիսի 15, նույն վայրում), ամերիկացի բանասեղծ: Ներկայումս համարվում է ամերիկյան մեծագույն գրողներից մեկը:

Գրել է շուրջ 1.800 բանաստեղծություն, սակայն նրա կյանքի ընթացքում հրատարակվել է միայն 10-ից ոչ ավելին: Անգամ այն, ինչ հրատարակվել է, ենթարկվել է լուրջ խմբագրական վերամշակման` բանաստեղծությունները ժամանակի պոետիկ նորմերին համապատասխանեցնելու նպատակով: Դիքինսոնի բանաստեղծությունները չունեն անալոգներ իր ժամանակի պոեզիայում: Տողերը կարճ են, անուն, որպես կանոն, չկա, հաճախ է հանդիպում յուրօրինակ կետադրություն և գլխատառերի օգտագործում: Նրա շատ բանաստեղծություններ պարունակում են մահվան և անմահության մոտիվներ, նույն թեմաներին են անդրադառնում ընկերներին գրված նրա շատ նամակները:

Թեև նրա ծանոթներից շատերը գիտեին այն մասին, որ Դիքինսոնը բանաստեղծություններ է գրում, նրա ստեղծագործական ժառանգությունն իր ամբողջ ծավալով հայտնի դարձավ միայն նրա մահից հետո` 1886 թ., երբ բանաստեղծուհու կրտսեր քույր Լավինիան հայտնաբերեց բոլոր չհրատարակված ստեղծագործությունները: Դիքինսոնի երկերի առաջին ժողովածուն լույս տեսավ 1890 թ.` արմատական խմբագրական վերամշակման ենթարկված վիճակում: 1955 թ. Թոմաս Ջոնսոնի կողմից լույս ընծայվեց բանաստեղծությունների լիակատար և գրեթե չխմբագրված ժողովածուն:

Արտաքին հղումներ [խմբագրել]