Հրաչյա Թամրազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Թամրազյան
Հրաչյա Հրանտի Թամրազյան
Tamrazyan.jpg
Ծնվել է դեկտեմբերի 5, 1953
Ծննդավայր ք.Երևան

Հրաչյա Հրանտի Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։

Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել]

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

Պարգևատրումներ[խմբագրել]

Հրաչյա Թամրազյանը գրական−թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների.

  • 1984 - «Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
  • 1985 - «Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
  • 1991- Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար,
  • 2003 - տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,
  • Հայ−ռուսական (սլավոնական) համալսարանի (2003) և Հայաստանի Գրողների միության սահմանած (2005) «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներին՝ թարգմանչական գործունեության համար,
  • 2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի,
  • 2010թ. «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին,
  • 2011 - պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Գիտական մենագրություններ և ժողովածուներ[խմբագրել]

  • «Անանիա Նարեկացի. կյանքն ու մատենագրությունը», 1986 թ
  • «Նարեկյան դպրոցը», 2001 թ
  • «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը», 2004 թ
  • «Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքը», (հայերեն, ֆրանսերեն) 2005 և 2007 թթ
  • «Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը», 2007 թ
  • «Ճառ սրբոյն Գրիգորի Նարկեացւոյ ասացեալ», 2009 թ
  • «Մատենագիրք Հայոց» , Ժ, «Գրիգոր Նարեկացի», կազմող և առաջաբանի հեղինակ, 2008 թ
  • «Մատենագիրք Հայոց» ԺԲ, «Նարեկյան դպրոցը և X դարի հայ մատենագրությունը», կազմող, խմբագիր և մի շարք առաջաբանների և բնագրագիտական հետազոտությունների հեղինակ, 2009 թ
  • «Գրիգոր Նարեկացին և նորպլատոնականությունը» (ռուսերեն), 2011 թ

Բանաստեղծական ժողովածուները[խմբագրել]

  • «Եթե կարոտը կյանքի նշան է» − 1982 թ
  • «Ապակե քաղաք» − 1985 թ
  • «Ձայների կղզի» − 1989 թ
  • «Նոր տոմար» − 1991 թ
  • «Աղեղնավոր» − 1993 թ
  • «Լռության ծես» − 1995 թ
  • «Պաշարված ամրոց» − 1999 թ
  • «Զվարթ գիտություն» − 2001 թ
  • «Հարասություններ» − 2003 թ
  • “Ars poetica” – 2007 թ
  • «Ասացող երկիր» − 2007 թ
  • «Մայր հղացք» -2008 թ
  • «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ» - 2010 թ
  • «Սրբազան խավար» 2011 թ

Թարգմանչական ժողովածուներ[խմբագրել]