Սոկրատ Սքոլաստիկոս
Սոկրատ Սքոլաստիկոս (կամ Սոկրատես Սքոլաստիկոս հուն.՝ Σωκράτης ο Ιστορικός կամ Σχολαστικός, լատ.՝ Socrates Scholasticus) ( շուրջ 380, Կոստանդնուպոլիս — 439թ. հետո), բյուզանդացի եկեղեցական պատմիչ` ծագումով հույն: Հեղինակ է 7 գրքից բաղկացած «Եկեղեցական պատմության» («Historia Ecclesiastica»), որով Սոկրատը շարունակում է Եվսեբիոս Կեսարացու նույնանուն երկը` հասցնելով շարադրանքը 305-ից մինչև 439 թվականը: Սոկրատի «Եկեղեցական պատմությունը» արժեքավոր աղբյուր է IV-V դդ. Արևելյան Հռոմեական կայսրության պատմության ուսումնասիրության համար: Այն դեռևս վաղ միջնադարում` 696/7թթ [1], թարգմանվել է հայերեն Փիլոն Տիրակացի վարդապետի կողմից` նախարար Ներսեհ Կամսարականի մեկենասությամբ[2]: Ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով Սոկրատի աշխատության հայերեն թարգմանությունը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աղբյուրներից մեկը[3]: Այս հանգամանքը հիմք է տալիս որոշ ուսումնասիրողներին վիճարկել Մովսես Խորենցաու 5-րդ դարի պատմիչ լինելը: Հայ ուսումնասիրողները, սակայն գտնում են, որ Պատմահայրը օգտվել է անմիջականորեն հունարեն բնագրից, և Սոկրատեսի հայ թարգմանությունը ինքը կրել է Խորենացու ազդեցությունը[4]:
Հայկական միջավայրում Սոկրատի երկին է կցվել «Սեղբեստրոսի վարք» աշխատությունը, որը թարգմանվել էր 678թ.: Դրա հետևանքով վարքի հեղինակ լինելը սխալմամբ վերագրվել է հույն պատմիչին[3]: