Յառաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յառաջ հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ Ֆրանսիայում (1925-2009)։ Լույս տեսած է ընդամենը 22,214 թիվ։

Պատմություն[խմբագրել]

Լույս է տեսել 1925 թվականից մինչև 2009 թվականը Փարիզում: Ընդհատվել է 1940-45-ին պատերազմի տարիներին։ Եղել է ՀՀԴ բյուրոյի, ապա` ՀՀԴ Ֆրանսիայի կազմակերպության պաշտոնաթերթը։ Ապագային եղել է անկախ թերթ։ Խմբագիրներ` Շավարշ Միսակյան, Արփի Միսակյան։

"Յառաջ" (հաճախակի օգտագործում են սխալ Հարաջ տարբերակը) - լուսաբանում էր սփյուռքահայ, հատկապես ֆրանսահայ կյանքի իրադարձությունները ("Ձայներ գավառեն", "Գաղութե գաղութ" բաժիններ), ներկայացնում էր հայ քաղաքական կուսակցությունների, հասարակական, մշակութային կազմակերպությունների գործունեությունը։ Տպագրում էր հայ և համաշխարհային դասական գրականության նմուշներ, անտիպ էջեր, պատմությանը, արվեստին, իրավունքին նվիրված հոդվածներ։ 1976-ից հրատարակվում էր օրաթերթի "Միտք և արվեստ" միամսյա հավելվածը։

Այցելեք նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Հայ Սփյուռքհանրագիտարան