Տաթևի վանք
| Տաթևի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Սյունիքի |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | VIII-րդ դար |
Տաթևի վանք — միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
8-րդ դարի վերջերից Տաթևի վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ Ս. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ դարի 20-ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական կռիվների կարևորագույն հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ: 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է:
[խմբագրել] Տաթևի վանքը որպես տուրիստական կենտրոն
Ըստ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի քննարկման, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր: Մինչ 2010 թվականի սեպտեմբերին նախատեսվում է ավարտել աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը Տաթևում, որը կլինի 5.7 կմ, որը կառուցվելու է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, և ձգվելու Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը:[1][2] Այս ծրագրի իրականացման համար նախատեսվում է 25 միլիոն ԱՄՆ դոլար:[3]
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի Հանրապետություն՝ Աշխարհում ամենաերկար ճոպանուղին կլինի Հայաստանում»։ 2010-02-16։ http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20100216_8&flag=am։ Վերցված է 2010-03-11։
- ↑ «Անկախ՝ Տաթևի վանք տանող ճոպանուղին կլինի աշխարհում ամենաերկարը»։ 2009-07-14։ http://ankakh.com/2009/07/5587/։ Վերցված է 2010-03-11։
- ↑ «Տաթևի վերածնունդ ծրագիր»։ http://www.cf.am/?laid=2&com=module&module=static&id=23։ Վերցված է 2010-03-11։