Լավաշ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Լավաշի տարբեր տեսակներ Երևանի շուկայում
Լավաշը (անգ. Lavash) հայերի հիմնական հացն է, որը թխում են թոնիրում։
Ալյուրից, գոլ ջրից, խաշից (թթխմորից) և աղից լավաշ պատրաստելու համար խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար։ Խմորումն ավարտելուց հետո խմորը բաժանում են 300-400 գրամանոց գնդերի և գրտնակով բացում 3-4 մմ հաստության երկար և լայն թերթիկներով։ Լավաշ թխելիս, խմորի գունդը սկզբում գրտնակում են, հետո օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում- ձգում- բացում են: Թոնրատնից դուրս չբերված թարմ լավաշի բույրը արբեցուցիչ է։
