Լեյդենի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյդենի համալսարան
Universiteit Leiden
UniversiteitLeidenLogo.jpg
Միջազգային անվանում Leiden University
Կարգախոս Praesidium Libertatis
Հիմնադրում 1575թ
Ռեկտոր Carel Stolker
Ուսանողներ 19 328
Ընդհանուր անձնակազմ 3973
Տեղագրություն Լեյդեն, Նիդերլանդներ
Կայք www.leiden.edu

Լեյդենի համալսարան (հոլ.՝ Universiteit Leiden) կամ Լեյդենի ակադեմիա, Նիդերլանդների ամենահին համալսարանը, որը գտնվում է Լեյդեն քաղաքում։

Համալսարանը հիմնադրվել է 1575 թվականին արքայազն Վիլհելմ I Օրանացու կողմից, ով Ութսունամյա պատերազմի ժամանակ Նիդերլանդական հեղափոխության առաջնորդն էր։ 17-րդ դարում համալսարանը Եվրոպայի կալվինիստական կրթության ամենամեծ կենտրոնն էր, նրա հետ են կապված Հյուգո Գրոցիուսի, Յակոբուս Արմինիուսի, Ժոզեֆ Սկալիգերի, Հերման Բուրհավեի և Էլզեվիրի անունները։

Օրանացիների արքայական տունն ու Լեյդենի համալսարանը մինչ այժմ էլ սերտ կապեր են պահպանում։ Վիլհելմինա, Յուլիանա և Բեատրիքս թագուհիները, ինչպես նաև թագիշխան Վիլեմ Ալեքսանդրը այդ համալսարանի ուսանողներ են եղել։ 2005 թվականին Բեատրիքս թագուհին ստացավ Լեյդենի համալսարանի պատվավոր աստիճանի կոչում։

Ներկայումս համալսարանում գործում է 9 ֆակուլտետ, ավելի քան 50 բաժին և 150 կրթական ծրագիր և միջազգային ճանաչում ունի։ Համալսարանի կազմի մեջ մտնում են 40 գիտահետազոտական ինստիտուտներ։ Լեյդենի համալսարան են գալիս սովորելու աշխարհի տարբեր ծայրերից։ Այժմ համալսարանում սովորում է ավելի քան 17000 ուսանող։ Ուսուցողական անձնակազմը՝ 3244 մարդ։

Commons-logo.svg