Մինաս Թոխաթցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Թոխաթցի
Ծնվել է1510[1]
ԾննդավայրԹոքաթ[1]
Մահացել է1621[1] կամ 1622[1]
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ և գրիչ

Մինաս Թոխաթցի (Լովանդացի, Լեհացի, 1510[1], Թոքաթ[1] - 1621[1] կամ 1622[1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), հայ միջնադարյան տաղասաց, գրիչ։ 1540 թ. գաղթել է Կամենից, ապա տեղափոխվել Սուչավա։ 1563 թ. անցել է Լեմբերգ (այժմ՝ Լվով), եղել Գրիգոր Վանեցի արքեպիսկոպոսի քարտուղարը։ Ընդօրինակել է ձեռագրեր։ Նրա «Ռղբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» հայրենասիրական ծավալուն բանաստեղծության մեջ պատկերված են Մոլդավիայի թագավոր Շտեֆան Ռարեշի (իշխել է 1551—1552 թթ.) հալածանքներն ընդդեմ հայերի։ Ողբը, որ գրել է որպես դեպքերի ականատես, սկզբնաղբյուր է Մոլդավիայի հայերի պատմության ուսումնասիրման համար։ Մինաս Թոխաթցու գործերից է նաև «Գովասանք հերիսի» երգիծական ոտանավորը։ Ստեղծագործել է գրաբար՝ աշխարհաբարի տարրերով, երբեմն էլ՝ ժամանակի խոսակցական լեզվով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակինյան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն., 1921, էջ 57-114։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554