Խաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խաշ

Խաշ, հեղուկ տաք ապուր։ Հնագույն հայկական ուտեստներից մեկը որը տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում, որը հավանաբար ունեցել է արարողական բնույթ։ Ի սկզբանե եղել է աղքատների սնունդ։

Անվան ծագումը[խմբագրել]

"Խաշ" անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն "խաշել" բառից։

Բաղադրություն[խմբագրել]

Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (ինչպես նաև խոզի կամ հավի), փորոք, սխտոր, աղ, և կանաչի։ Մասերը լվանալուց և մաքրելուց հետո (Հայաստանում ավանդաբար դնում են 10-12 ժամով հոսող աղբյուրի տակ), ուտեստը խաշվում է 6-8 ժամ, իսկ սխտորն ու կանաչին օգտագործվում է առանց եփելու։

Ավանդություն[խմբագրել]

Խաշը ավանդաբար ուտում են վաղ առավոտյան առատ կերուխումի հաջորդ օրը։ Խաշը ուտում են մինչև նախաճաշը կամ նրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։

Համաձայն «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման՝ խաշը չի սիրում երեք «Կ»՝ Կոնյակ (խաշը ուտում են օղով), Կին (կինը չպետք է սխտոր ուտի) և Կենաց (քանի որ կենացները սովորաբար երկար են լինում, իսկ խաշը ուտում են միայն տաք)։‌[փա՞ստ]

Արտաքին հղումներ[խմբագրել]