Ստյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյու
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակկերակուր և սննդամթերք
 Stews Վիքիպահեստում

Ստյու (անգլ.՝ stew), ճաշատեսակների խմբի անգլերեն անվանում, որոնք մոտ են ռագուին՝ պատրաստված պինդ սննդամթերքներից, որոնք շոգեխաշվում են հեղուկի մեջ, ինչը հետագայում ծառայում է որպես սոուս։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բաղադրիչ կարող են լինել բանջարեղենների ցանկացած համադրություն (օրինակ՝ գազար, կարտոֆիլ, լոբի, քաղցր պղպեղ, լոլիկ և այլն), մսամթերք և համեմունքներ։ Դանդաղ պատրաստման համար անհրաժեշտ է կոշտ միս, օրինակ՝ տավարի։ Բացի այդ, կարելի է օգտագործել թռչնամիս, ծովամթերք և երշիկ։ Շոգեխաշման համար կարելի է օգտագործել ինչպես ջուր, այնպես էլ սպիրտային խմիչքներ, օրինակ՝ գինի կամ գարեջուր։ Սովորաբար պատրաստում են մեղմ կրակի վրա, որը թույլ է տալիս, որ բույրերը մանրամասն խառնվեն։

Ստյուն նման է ապուրին. դրանց միջև հստակ սահման չկա, չնայած ստյուն առանձնանում է ավելի խիտ բաղադրությամբ և ավելի երկար պատրաստմամբ[1]։

Դասական ստյուն իռլանդական հայտնի ռագուն է, որը լայն ճանաչում է ստացել Բրիտանական կղզիների սահմաններից դուրս Ջերոմ Կլապկա Ջերոմի «Երեքը նավակում՝ չհաշված շունը» վեպի շնորհիվ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Soup vs. stew: Difference in details». The Journal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյու» հոդվածին։