Երշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երշիկեղեն

Երշիկը իրենից ներկայացնում մսի լեցոնից (ֆարշից) պատրաստված, թաղանթապատված կամ անթաղանթ սննդամթերք, որն օգտագործվում է առանց ջերմային մշակման։ Որպեսզի տավարի մսեղիքը դառնա օգտագործելի երշիկի պատրաստման համար, այն պետք է մաքրված (առանձնացված) լինի ոսկորներից, ճարպից, ջլերից, խոշոր արյունատար և ու ավշային անոթներից։ Ըստ դրա էլ մսեղիքը բաժանվում է 3 տեսակի` բարձր, 1-ին և 2-րդ ։ Բարձրի դեպքում անկատելի են ճարպերը և շարակցական հյուսվածքը, իսկ առաջինի ու երկրորդի դեպքում շարակցական հյուսվածքի քանակը կազմում է համապատասխանաբար մինչև 6 և 20%։

Եփած երշիկների, նրբերշիկի, սարդելկայի համար լավագույն հումք է հանդիսանում թարմ միսը, որն առավել խոնավածուծ է։

Լեցոնին ավելացվում է չոր կամ խոնավ կաթնասպիտակուց, նատրիումի կազեինատ, սպիտակուցային հարստացուցիչներ, արյան պլազմա և կենդանական կամ բուսական ծագման այլ սպիտակուցներ։

Արտաքին հղումներ[խմբագրել]