Հավայան կղզիներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավայան կղզիներ (անգլ.՝ Hawaiian Islands), Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող քսանչորս կղզիներից և ատոլլներից կազմված արշիպելագ: Արշիպելագն ունի հրաբխային ծագում. անունը ստացել է կղզեխմբի խոշորագույն կղզի Հավայիի անվանումից: Արշիպելագը 1959 թ-ից սկսած որպես առանձին նահագ մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ: Հավայան կղզիները հայտնաբերվել են 1778 թ-ի հունվարի 18-ին անգլիացի հռչակավոր ծովագնաց Ջեյմս Քուքի կողմից:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավայան կղզիներ կատեգորիայում։ |