Մաունա Լոա (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաունա-Լոաից)
Մաունա Լոա
ՏեսակՎահանային հրաբուխ և հրաբխային ռելիեֆ
Երկիր ԱՄՆ
Վարչատարածքային միավորՀավայի շրջան
Աշխարհագրական
տեղադրություն
Հավայան կղզիներ և Հավայի
ԼեռնաշղթաHawaiian–Emperor seamount chain?
Բարձրությունը ծովի մակարդակից4169,4 մետր[1] և 4170 մետր[1]
Նյութբազալտ
Սմիթսոնիան կոդ332020

Մաունա Լոա (հավայերեն Mauna Loa), վահանաձև (հավայան) տիպի գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բարձրությունը՝ 4170 մ։ Պատկանում է մեգահրաբուխների շարքին, իր ծավալով և հիմքի լայնությամբ, երկրորդն է աշխարհում Թամու լեռնազանգվածից հետո։ Մաունա Լոայի ծավալը կազմում է 75000 կմ³[2], չնայած նրա բարձրությունն ընդամենը 36 մետրով է ցածր հարևան Մաունա Կեա հրաբուխից։ Կազմված է բազալտներից։ Ունի զառիկող լանջեր և 6,5 կմ շրջագծով խառնարան։ Հաճախ են ժայթքումները (վերջին ուժեղ ժայթքումը՝ 1950 թվականին), որոնց ընթացքում խառնարանում առաջացել է լավային լիճ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբուխը սկսել է ձևավորվել ավելի քան 700,000 տարի առաջ Հավայան թեժ կետի վրա, ինչը տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում հանգեցրել է Հավայան կղզիների շղթայի ձևավորմանը։ Ծովի մակարդակից վեր, հրաբուխը հավանաբար բարձրացել է մոտ 400,000 տարի առաջ, իսկ հրաբխային ապարների ամենահին ժամկետը չի գերազանցում 200,000 տարին[3]։

Մաունա Լոան կենտրոնում

Գիտական դիտարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխի գագաթի հարավային լանջին գտնվում է Մաունա Լոայի մթնոլորտային՝ եղանակային աստղադիտարան, որը չափում է ածխաթթու գազի խտությունը մթնոլորտում։ Դրա տվյալներն օգտագործվում են մթնոլորտի վիճակի գլոբալ մոնիտորինգի և կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված խնդիրների վերլուծության մեջ։ Երկրի մթնոլորտում ածխածնի երկօքսիդի պարունակության փոփոխության վերաբերյալ նրա տվյալները` շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի, ճանաչվում են էտալոնային[4]։

Հավայան արեգակնային աստղադիտարանը, որը նույնպես գտնվում է հրաբխի գագաթի մոտ, ուսումնասիրում է Արեգակը։ Հրաբուխը վերահսկվում է Հավայան հրաբխային աստղադիտարանի կողմից 1912 թվականից։ Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1984 թվականի մարտի 24-ից ապրիլի 15-ը։

Խոշոր ժայթքումների տարեթվերը (ըստ պատմությունների),1750, 1832, 1843, 1849, 1851—1852, 1855, 1859, 1865, 1868, 1870—1873, 1875—1877, 1880, 1887, 1892, 1896, 1899, 1903, 1907, 1914, 1916, 1919, 1921, 1926, 1929, 1933, 1935, 1940, 1942—1944, 1949—1950, 1968—1969, 1973, 1975[5].

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունա Լոա հրաբուխը գտնվում է Հավայի կղզու կենտրոնական մասում։ Այս կղզին Հավայան կղզիներից ամենահարավային և ամենամեծն է, որը ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Հարավից սահմանակից է Կիլաուեա հրաբխին, իսկ հյուսիսից՝ Մաունա Կեա։

Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 4,169 մետր է (երկրորդը՝ Հավայան կղզիներում՝ Մաունա Կեայից հետո)։ Մաունա Լոան տիպիկ վահանային հրաբուխ է, անկանոն, երկարաձև ձևով հարթագագաթ բլրի տեսքով, լերկ լանջերով։ Վերևում կա երկարաձգված հսկա խառնարան՝ Մոկու-ավեովեո (հավ. Moku'āweoweo), 4,8x2,4 կմ չափով, մինչև 180 մ խորությամբ, կողային փոքր խառնարանների շղթայով։ Լավայի հոսքերի ակտիվ արտահոսքի արդյունքում, թույլ է ենթարկված էրոզիոն մասնատման և տեղումների փոքր քանակի պատճառով, հրաբխի լանջերը զառիթափ չեն, ունեն ցածր ու միջին թեքություն, իսկ գետային ցանցն էլ գործնականում զարգացած չէ[6]։

Մաունա Լոա։ Տեսարան Կիլաուեայից,2013 թ.

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխի կլիման արևադարձային է, ծովային։ Դրա վրա զգալի ազդեցություն ունեն հյուսիսարևելյան պասսատային քամիները։ Նրանք ամռանը կայուն են, իսկ ձմռանը՝ անկայուն։

Ձմռանը Մաունա լոայի գագաթը (հունվար-մարտ) հաճախ ծածկված է ձյունով[6], չնայած այն հանգամանքին, որ կղզու ափին ջերմաստիճանը երբեք չի իջնում + 20 °С-ից ցածր։

Հրաբխի լանջերին, որտեղ նկատելի տնտեսական գործունեություն չկա, հստակ տեսանելի է վերընթաց գոտիականությունը. ափամերձ տափաստաններից մինչև խոնավ անտառներ, լեռնային մարգագետիններ և ալպյան ժայռոտ տունդրա։ Հրաբխի հարավային և արևմտյան լանջերը քիչ տեղումներ են ունենում, քանի որ դրանք գտնվում են քամու ստվերում։ Արևելյան լանջերին՝ ամպերի խտացման գոտում, մեծ քանակությամբ տեղումներ են թափվում շուրջ 1000 մ բարձրությունների վրա։ Այնտեղ աճում են մշտադալար խոնավ արևադարձային անտառներ։

Բուսական և կենդանական աշխարհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթը և հարավարևելյան լանջը Հավայների ԱՄՆ Հավայան հրաբուխներ ազգային այգու մի մասն են՝ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակի։ Մաունա Լոայում հայտնաբերված բուսական և կենդանական տեսակների մեծ մասը էնդեմիկ է։ Մարդկանց կողմից ներկրված տեսակների և տեղական բուսական ու կենդանական աշխարհի վրա ազդեցության սուր խնդիր կա, որոնք խորթ են տեղական էկոհամակարգերին, հատկապես կզաքիս, վայրի խոզեր և այծեր։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագնդի բոլոր հրաբուխներից  ծավալով երկրորդը (ստորջրյա Տամու լեռնազանգվածից հետո) և ծավալով ամենամեծ գործող հրաբուխը (հաշվելով ստորջրյա մասը) ՝ 80,000 կմ³[7][8][9][10]: Հրաբուխը չի կարող պայթյունի վտանգ ներկայացնել, քանի որ այն պատկանում է  հավայական տեսակի հրաբուխներին։ Չափսերի և զանգվածի առումով Մաունա Լոան պատկանում է մեգահրաբուխների շարքին։

Հավայան առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաունա Լոա հրաբուխը հավայիացիները կապում էին հրաբուխների և կրակի աստվածուհի քույրերից մեկի՝ Պելեի (դիցաբանություն) հետ։

Քույրերը պայքարում են միմյանց հետ, ուստի շատ ուժեղ քամիները հաճախ փչում են Մաունա Լոա և Մաունա Կեա հրաբուխների միջև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.arcgis.com/apps/mapviewer/index.html?basemapUrl=https://services.arcgisonline.com/arcgis/rest/services/USA_Topo_Maps/MapServer&center=-155.6054,19.4756&level=14
  2. Kaye, G.D. «Using GIS to estimate the total volume of Mauna Loa Volcano, Hawaii» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. // 98th Annual Meeting. Geological Society of America. — 2002
  3. Mauna Loa: Earth’s Largest Volcano. United States Geological Survey.
  4. «Мауна Лоа и глобальные измерения CO2». Skeptical Science. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  5. Гщенко И. И. Мауна-Лоа // Извержения вулканов Мира. М.: Наука, 1979. С. 87.
  6. 6,0 6,1 Ганзей К. С. Особенности ландшафтной структуры Гавайских островов // Фундаментальные исследования (Географические науки). — № 1. — 2013. С. 329
  7. Mauna Loa. Earth’s Largest Volcano
  8. Кравчук П. А. Географический калейдоскоп. — Киев: Радянська школа, 1988. ISBN 5-330-00384-9
  9. Кравчук П. А. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — 216 с. ISBN 5-7707-2044-1
  10. «Звание крупнейшего вулкана земли перешло к Таму». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին., Компьюлента

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lua–ի սխալ՝ expandTemplate: template "РисПортала" does not exist։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 363