Հաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր տեսակի հացեր` դրված սկուտեղի վրա
Հացաբուլկեղեն

Հաց, առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և երբեմն նաև այլ հավելյալ բաղադրիչներից։ Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։ Հիմնականում օգտագործվում է ցորենի և աշորայի, սակավ՝ եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը` շոգեխաշում, տորտիլաներինը` անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում և այլն։

Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 000 տարի առաջ։

Հայաստանում տարածված հացատեսակներից են բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և լավաշը:

Արտաքին հղումներ[խմբագրել]