Խոհարարություն
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Կարելի է թերևս ասել, որ խոհարարությունը կիրառական արվեստների մեջ ամենաառօրեկան, ամենակիրառական, ամենագնահատելի և ամենաթափանցիկ արվեստն է։ Ինչու ամենաթափանցիկ, որովհետև այս արվեստում չես կարող անորակությունը, անփորձությունը կամ ոչ բանիմացությունը թաքցնել անհատականության դրսևորման կամ ստեղծագործական յուրօրինակության քողի տակ, որից շատ հաճախ օգտվում են մյուս բնագավառների ստեղծագործողները անվարժությունը, ոգեշնչման պակասը կամ սեփական անտաղանդությունը քողարկելու պատրվակով։
Խոհարարի արվեստը կարող են գնահատել բոլորը և դրա կատարելության չափանիշները շատ պարզ են՝
- համը
- հոտը
- օգտակարությունը
- ախորժալի տեսքը
Թեև չի կարելի մոռանալ նաև ազգային, կլիմայական և աշխարհագրական գերադասությունների գործոնը։
Ցավալին միայն այն է, որ խոհարարի ամենամեծ գլուխգործոցն իսկ կարող է գնահատվել միայն սպառվելու դեպքում և այս արվեստի կատարյալ ստեղծագործությունների կյանքը շատ կարճ է։ Նույնիսկ կարելի է ասել, որ կատարելությունը հակադարձ համեմատական է՝ ստեղծագործության կյանքի տևողության նկատմամբ։
Բայց գուցե դա ցավալի է արվեստագետի տեսակետից, իսկ սպառողի տեսակետից՝ ամենևին, քանզի խոհարարության գլուխգործոցների սպառումը մարդու անձնական կյանքում երևի ամենակարևոր հաճույքներից մեկն է։ Եվ թող այդպես էլ լինի։
Ազգային խոհանոցներ [խմբագրել]
- Հայկական խոհանոց
- Արաբական խոհանոց
- Ֆրանսիական խոհանոց
- Չինական խոհանոց
- Վրացական խոհանոց
- Հունական խոհանոց
- Ճապոնական խոհանոց
- Ռուսական խոհանոց