Մեթիոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Electron shell 016 Sulfur.svg

Մեթիոնին, a-ամինա —ϒ-մեթիլթիոկարագաթթու, CH₃SCH₂CH₂CH(NH₂)COOH, ծծումբ պարունակող մոնոկարբոնային ամինաթթու։ Անջատվել է կազեինի թթվային հիդրոլիզի արգասիքներից (1922Կաթնասունների և մարդու օրգանիզմում մեթիլ խմբերի դոնորի դեր է կատարում․ցիստեինի կենսասինթեզում ծծմբի աղբյուր է։ Տ-ադենոզիլմեթիոնինի ձևով, որն առաջանում է Մեթիոնի և ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) փոխազդեցությունից, մասնակցում է խոլինի, ադրենալինի և այլնի առաջացմանը։ Օրգանիզմում Մեթիոնին առաջանում է ասպարագինաթթվից։ Անփոխարինելի ամինաթթու է, մարդու օրական պահանջը 2,5-3 գ է։ Մեթիոնինի պակասը մարդու և կենդանիների սննդում առաջացնում է սպիտակուցների կենսասինթեզի խանգարում, աճի դանդաղում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png