Ֆենիլալանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆենիլալանինի քիմիական կառուցվածք

Ֆենիլալանին, β-ֆենիլ-a-ամինապրոպիոնաթթու, արոմատիկ, անփոխարինելի ամինաթթու։

Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ և D, ռացեմիկ DL ձևերով՝ ազատ և սպիտակուցների կազմի մեջ։ Հանդիպում է ազատ վիճակում կենդանիների օրգանիզմում, բույսերում, միկրոօրգանիզմներում։ Փոխարկվում է տիրոզին ամինաթթվի։ Մարդու օրգանիզմում ֆենիլալանինի փոխանակության բնածին խանգարումը (ֆենիլկետոնուրիա) հանգեցնում է մտավոր թուլության։

Հասուն մարդու ֆենիլալանինի օրական պահանջը 1,1 գրամ է։ Ֆենիլալանինը արդյունաբերության մեջ ստանում են միկրոբիոլոգիական միջոցներով։ Օգտագործման ոլորտներից մեկը կենդանիների կերերի հավասարակշռումն է որպես սպորտային սնունդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png