Վալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալին, a-ամինաիզովալերիանաթթու (CH_3)_2CHCH(NH_2)COOH, անփոխարինելի ամինաթթու։ Սպիտակուցների բաղադրության մեշ գտնվում է a իզոմերի ձևով։ Մեծ քանակությամբ պարունակվում է մարդու շիճուկային ալբումիններում, կաթի կազեինում (7-8%), շարակցական հյուսվածքի էլաստինում (13-14%)։ Պանտոտենաթթվի (վիտամին B_3) և պենիցիլինի կենսասինթեզի ելանյութ է։ Սննդի մեշ վալինի բացակայությունը սպիտակուցները դարձնում է ոչ լիարժեք, հանգեցնում բացասական ազոտային հաշվեկշռի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png