Սինայ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ISJabalMusa.JPG

Սինայ լեռ (եբրայերեն` הַר סִינַי‎, Հար-Սինայ; նաև` Մովսեսի լեռ, Խորիվ լեռ) , լեռ Եգիպտոսի Սինայի թերակղզում: Ըստ Հին Կտակարանի այդ լեռան վրա է Աստված հայտնվել Մովսեսին և շնորհել Տասնաբանյան:

Հրեական ավանդությունը չի պահպանել Սինայ լեռան ճշգրիտ տեղը: Ներկայիս լեռան նույնացումը Աստվածաշնչում հիշվող Սինայի հետ կատարվել է քրիստոնյաների կողմից մ.թ. IV դարի սկզում: Ներկայումս առաջարկվում են Սինայ լեռան տեղագրման այլ տարբերակներ:

Լեռան գագաթին գտնվում է Սբ Երրորդության տաճարը և փոքր մզկիթ: