Հովհաննես Ծովիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ծովիկյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Ծովիկեան
Դիմանկար
Ծնվել է1885
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1954
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան

Հովհաննես Ծովիկյան (1885, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1954), հայ գրական-մշակութային գործիչ։

Կրթությունն ստացել է Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1900 թվականին մեկնել է ԱՄՆ, սովորել Հարվարդի համալսարանում։ Ունեցել է գրական-մշակութային գործունեություն։ Աշխատակցել է ամերիկահայ մի շարք պարբերականների («Հայաստանի կոչնակ», «Պայքար» և այլն)։ Առանձին գրքով լույս է տեսել նրա «Յո՞ երթաս, ամերիկահայություն» աշխատությունը։ Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց պատերազմին» երկը գրաբարից թարգմանել է աշխարհաբար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Ե., 1981, էջ 80