Հոգեհանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեհանգիստ, հանգուցյալի հոգու հանգստյան համար կատարվող եկեղեցական արարողություն։ «Հոգեհանգիստ»-ը կատարվում է հանգուցյալի մահվան երրորդ, իններորդ, քսաներորդ, քառասուներորդ օրերին, ինչպես և ծննդյան ու մահվան տարելիցներին (ուղղափառների մեջ)։ Հայերի մոտ ընդունված է «Հոգեհանգիստ»-ի արարողություններ կատարել հուղարկավորման նախորդ երեկոյան, նաև մահվան յոթերորդ, քառասուներորդ օրերին, տարելիցին, կրոնական նշանավոր տոներին՝ եկեղեցական (այժմ՝ նաև աշխարհիկ) տխուր երաժշտության և աղոթքների ուղեկցությամբ։ Ընդունված է նաև այսպես կոչված քաղաքացիական «Հոգեհանգիստ»-ը, որի ընթացքում տեղի է ունենում սգո միտինգ, դագաղի մոտ կարգվում է պատվո պահակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png