Բզնունիներ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բզնունիներ, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բզնունիների նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը։ Տոհմի ժառանգական տիրույթը եղել է Բզնունիք գավառը։ Զորանամակի համաձայն, Բզնունիները Հայոց արքունիքին տվել են 3000 հեծյալ։ Մովսես Խորենացու վկայութամբ՝ 330 թ–ին Հայոց թագավոր Տրդատ Գ–ի մահից հետո, երբ Հայաստանում ստեղծվել էր ժամանակավոր անիշխանություն, միմյանց դեմ կռիվներում երեք նախարարական տոհմ՝ Բզնունիները, Մանավազյանները և Որդունիները, ոչնչացան մեկը մյուսի ձեռքով։ 330–ական թթ Բզնունիների նահապետ Դանաբենը դավաճանել է հայրենիքին, որի համար Վաչե Մամիկոնյան սպարապետը և Վահան Ամատունի իշխանը նրան ձերբակալել են, մահապատժի ենթարկել, իսպառ բնաջնջել Բզնունիների տոհմը, կալվածները վերածել սեփականության, այնուհետև հանձնել Բզնունի եպիսկոպոսին։ Այս պատճառով Բզնունիների տիրույթները հիշվում են կաթողիկոսական գավառների մեջ։ Արտաշատի 450–ի, Դվինի 505–ի և 555–ի ժողովներում հիշվում են Բզնունյաց եպիսկոպոսները։