Հայ ազնվականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարյան հայ հասարակության վերին դասի անդամները հայտնի է որպես նախարարներ, ազատներ նաև ազնվականներ: Ազատներ (պահլավերեն âzât, պարսկերեն azâd), ազնվական ստորին դաս միջնադարյան Հայաստանում: Հնագույն հայկական ազնվական տոհմերի մեծ մասը սերում են հայկական հին կրոնի աստվածներից, որոնցից մեծ մասը պարսկական զրադաշտական հավատքից կամ հայ ժողովրդի հերոսներից կամ իմաստուններից: Օրինակ, Վահեվունի և Մեհնունի ազնվական տները համարվում են Վահագնի և Միհրի, համապատասխանաբար, կրակի ու պատերազմի և երկնային լույսի ու արդարության հայկական հնագույն աստվածների ժառանգները: Արծրունիների տունը սերում է Սանասարից՝ Մհերի որդուց, Սասնա ծռեր հայկական էպոս, այսինքն նույն պարսկական աստված Միհրից: Համաձայն հայկական ազնվականության ավանդույթների, Խոռխոռունի, Բզնունի, Մանդակունի, Ռշտունի, Մանավազյան, Վարազնունի, Օհանյան և մի քանի այլ թագավորական տները Հայկ Նահապետի ուղիղ ժառանգներն են, որոնց դյուցազն էին անվանում:[փա՞ստ]