Հին շրջանի հայկական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին շրջանի հայկական մշակույթ, հայ ժողովրդի պատմության հին և վաղ փուլերում ձևավորված մշակույթ։ Վաղ շրջանում՝ հայ ժողովրդի ծագումից մինչև Մեծ Հայքի թագավորության կազմավորումը, Հայկական լեռնաշխարհում զգալի է եղել Մերձավոր Արևելքի հնագույն պետությունների՝ Շումերի, Աքքադի, Բաբելոնի, Ասորեստանի, Խեթական պետության ու Աքեմենյան Պարսկաստանի ազդեցությունը։

Հին շրջանում՝ հայկական թագավորության վերականգնումից (մ.թ.ա. 331) մինչև քրիստոնեության ընդունումը (մ.թ. 301), զգալի էր հունական մշակույթի ազդեցությունը։ Դա պայմանավորված էր վերոնշյալ, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրներում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով։ Հելլենիզմը կամ հունականությունը Հայաստանում տևեց շուրջ 600 տարի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]