Բագառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բագառիճ, (Վերին Բագառիճ, Ներքին Բագառիճ), գյուղեր Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա։ 20-րդ դարի սկզբին Վերին Բագառիճն ուներ 80 տուն, իսկ Ներքին Բագառիճը՝ 130 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Ունեին եկեղեցիներ (Ս. Աստվածածին՝ Վերին Բագառիճում և Ս. Հակոբ՝ Ներքին Բագառիճում)։ Գործում էր Հայկազյան վարժարանը՝ 211 աշակերտով։ Բնակիչները տեղահանվել են Հայոց ցեղասպանության տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ Ներքին Բագառիճում է ծնվել Սողոմոն Թեհլերյանը։