Շիվինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիվինի
Տեսակաստված
ԴիցաբանությունՎանի թագավորության դիցարան
Սեռարական
ԱսպարեզԱրեգակ
Կապված կերպարներնույնացվում է թևավոր շրջանի հետ
ՀատկանիշներՎանի թագավորության Արևի աստված
 Urartian deities Վիքիպահեստում

Շիվինի, Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածներից՝ դիցակարգի գերագույն եռյակում՝ երրորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո։ Շիվինիի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխավոր կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները։ Ուրարտական հաշտից ցանկի համաձայն՝ Շիվինիին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորաբար պատկերվել է գնդին ծնկած և ձեռքերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհրդանշանը) գլխավերևում։ Ուրարտական ամիսներից մեկը կոչվել է Շիվինիի անունով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորության գլխավոր աստվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Պատկեր Նույնացում Ծագում Զոհաբերության ծավալ
Խալդի
Վանի թագավորության գերագույն և ռազմի աստվածը, նույնացվում է առյուծի հետ։ պաշտել են նաև Ասորեստանում, սրբավայրը Արդինում էր։ 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ
Թեյշեբա
Հողմի և անձրևի աստվածը, նույնացվում է ցուլի հետ։ Ծագումը կապված է Փոքր Ասիական Թեշուբ և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ 6 եզ, 12 ոչխար
Շիվինի
Արևի աստվածը, նույնացվում է թևավոր շրջանի հետ։ Ծագումը կապված է Ասորական Շամամ աստծու հետ։ 4 եզ, 8 ոչխար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական սովետական հանրագիտարան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 511