Ֆրիդրիխ Պարրոտ
Իոհանն Յակոբ Ֆրիդրիխ Վիլհելմ Ֆոն Պարրոտ (գերմ. Johann Jakob Friedrich Wilhelm von Parrot) (հոկտեմբերի 23 1792 — հունվարի 15 1841), բնագետ, բժիշկ, Արարատի գագաթը բարձրացած առաջին մարդը (1829 թ.): Դորպատի համալսարանի ռեկտոր Գեորգ Ֆրիդրիխ Պարրոտի որդին:
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1792 թվականի հոկտեմբերի 14-ին Գերմանիայի Կարլսրուղ քաղաքում: Սովորել է Դորպատի համալսարանի բնագիտական բաժնում, որն ավարտել է ոսկե մեդալով: 1811-ին դեռևս ուսանող լինելով մեկնում է ճանապարհորդության: Ավարտելով իր աշխատանքը, նորից սկսում է զբաղվել բժշկությամբ: 1814-ին ստանում է բժկության դոկտորի աստիճան և մեկնում է Գերմանիա բժշկությունը հետազոտելու նպատակով: 1815-ից սկսում է աշխատել ռուսական բանակում որպես դաշտային բժիշկ, իսկ զորքերի Ֆրանսիայից վերադառնալուց հետո նորից սկսում է զբաղվել գիտական աշխատանաքներով Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, Միլանում ևլն:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Ֆրիդրիխ Պարրոտի անունով է կոչվում պարսկական երկաթածառը (Parrotia persica)։