Բնագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնագիտություն
Տեսակգիտական բնագավառ, aspect of history? և branch of history?
Ենթադասբնագիտություն
Նկարագրված էԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Meyers Konversations-Lexikon, 4th edition (1885–1890)?
 Natural history Վիքիպահեստում

Բնագիտություն (անգլ.՝ Natural history), բնական օբյեկտների, երևույթների և գործընթացների մասին գիտելիքների ամբողջություն։ Բնագիտությունն առաջացել է առանձին բնական գիտությունների ձևավորումից առաջ։ Այն ակտիվորեն զարգացել է XVII-XIX դարերում։ Գիտնականները, որոնք զբաղվել են բնական գիտությամբ կամ բնության մասին առաջնային գիտելիքների կուտակմամբ, կոչվել են բնագետներ։

ժամանակակից տեսանկյունից՝ բնագիտությունը գիտության ոլորտ է, որը ներառում է բնական գիտությունների ամբողջություն որպես մեկ ամբողջություն[1], միևնույն ժամանակ, բնական գիտությունները ներառում են գիտության այն ճյուղերը, որոնք պատասխանատու են բնական (բնական՝ «բնությունից») երևույթների ուսումնասիրության համար՝ ի տարբերություն մարդկային հասարակությունը ուսումնասիրող հումանիտար և սոցիալական գիտությունների։ Պատմական համատեքստում բնագիտություն և բնական գիտություններ հասկացությունների միավորումն անթույլատրելի է, քանի որ բնագիտության զարգացման շրջանում դեռևս չեն ձևավորվել առանձին բնական գիտություններ։

Մաթեմատիկան ֆորմալ գիտությունների համալիրում զուգորդվում է տրամաբանության հետ և չի մտնում բնական գիտությունների մեջ, քանի որ դրանց մեթոդաբանությունը էապես տարբերվում է բնական գիտությունների մեթոդաբանությունից։ Նույն պատճառով ժամանակակից համակարգչային գիտության մեծ մասը դժվար թե կարելի է դասակարգել բնական գիտությունների շարքը։ Բնության, ուղեղի և հասարակության մեջ տեղեկատվության մշակման վերաբերյալ հետազոտությունները հատկացվում են բնական ինֆորմատիկայի հատուկ բաժնին[2][3][4][5][6][7]։

Բնագիտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագիտությունը հայտնվել է ավելի քան 3000 տարի առաջ։ Այն ժամանակ չի եղել բաժանում ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և աստղագիտության միջև։ Փիլիսոփաները գիտությամբ են զբաղվել։ Առևտրի և ծովագնացության զարգացմամբ սկսվել է աշխարհագրության զարգացումը, ինչպես նաև աստղագիտությունը, որն անհրաժեշտ է եղել նավագնացության համար, իսկ տեխնիկայի զարգացմամբ՝ ֆիզիկայի և քիմիայի զարգացումը։

Բնական գիտությունների ծագումը կապված է գիտական հետազոտություններում փիլիսոփայական նատուրալիզմի կիրառման հետ։ Նատուրալիզմի սկզբունքները պահանջում են բնության օրենքների ուսումնասիրություն և օգտագործում՝ մարդածին օրենքները առանց դրանց մեջ ներմուծելու, այսինքն՝ բացառելով մարդու կամքի կամայականությունը։

Ուշ միջնադարում (XIV-XV դարեր) աստիճանաբար վերանայվել են աշխարհի հնագույն բնագիտական պատկերի հիմնարար պատկերացումները և նախադրյալներ են ստեղծվել նոր բնական գիտության, նոր ֆիզիկայի, նոր աստղագիտության ստեղծման և գիտական կենսաբանության առաջացման համար։ Նման վերանայումը հիմնված է եղել մի կողմից արիստոտելականության նկատմամբ քննադատական վերաբերմունքի ամրապնդման, իսկ մյուս կողմից՝ այն հակասությունների լուծման դժվարությունների վրա, որոնց բախվել է սքոլաստիկայի հիմնական կրոնական դրույթների և դոգմաների տրամաբանական, ռացիոնալ մեկնաբանությունը։

Հիմնական հակասություններից մեկը, որի լուծման փորձերը դրդել են միջնադարյան սխոլաստիկ մտքին՝ «ոչնչացնել» աշխարհի հին բնագիտական պատկերները, հետևյալն էր՝ ինչպես համատեղել փակ տարածության արիստոտելյան գաղափարը աստվածային ամենակարողության անսահմանության քրիստոնեական գաղափարի հետ։ Աստծո ամենազորության մասին հիշատակումները հիմք են հանդիսացել միջնադարյան գիտնականների համար, որ հրաժարվեն արիստոտելյան մի շարք հիմնական գաղափարներից և զարգացնեն որակապես նոր պատկերներ և գաղափարներ, որոնք հետագայում նպաստել են աշխարհի նոր մեխանիկական կերպարի նախադրյալների ձևավորմանը։ Նման որակապես նոր գաղափարներին ու պատկերներին կարելի է վերագրել հետևյալը՝

  • դատարկության գոյության ենթադրություն, բայց դեռ ոչ վերացական, այլ միայն որպես ոչ նյութական տարածականություն՝ ներծծված աստվածությամբ (քանի որ Աստված ոչ միայն ամենակարող է, այլև ամենուր, ինչպես հավատում էին սխոլաստները)։
  • բնության անսահմանության խնդրի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է։ Բնության անսահմանությունն ավելի ու ավելի է դիտարկվում որպես դրական, թույլատրելի և շատ ցանկալի (կրոնական արժեքների տեսանկյունից) սկիզբ։ Նման սկիզբը թվում է, թե ցույց է տվել Աստծո այնպիսի հատկանիշ, ինչպիսին է նրա ամենակարողությունը։
  • անսահման տարածության պատկերի հետևանքով առաջանում է նաև անսահման ուղղանկյուն շարժման գաղափարը։
  • գաղափար է ծագել անսահման մեծ մարմնի գոյության հնարավորության մասին։ Տարածական անսահմանության պատկերն աստիճանաբար վերածվում է նյութական-մարմնական անսահմանության պատկերի։ Միևնույն ժամանակ նրանք պատճառաբանում էին այսպես. «Աստված կարող է ստեղծել այն ամենը, ինչը հակասություններ չի պարունակում. անսահման մեծ մարմնի ենթադրության մեջ հակասություն չկա. այնպես որ Աստված կարող է ստեղծել այն»։
  • ավելի ու ավելի հաճախ, երկնային մարմինների շարժումների միջև գոյությունը ոչ միայն իդեալական է եղել (միատեսակ, շրջանագծի երկայնքով), միմյանց համաչափ, այլև անհամեմատելի։ Իռացիոնալությունը երկրային աշխարհից տեղափոխվեց վերլուսնային՝ աստվածային աշխարհ։ Այս փոխանցումը դիտվարկվել է որպես Աստծո ստեղծագործական զորության նշաններ։ Աստված կարող է ամենուր և միշտ նոր բաներ ստեղծել։ Այս ճանապարհին վերացավ երկնային և երկրային աշխարհների միջև արիստոտելյան հիմնարար տարբերությունը և դրվեցին ֆիզիկայի, աստղագիտության և մաթեմատիկայի միավորման նախադրյալները։

Որակական տեղաշարժեր են տեղի ունեցել ինչպես կինեմատիկայում, այնպես էլ դինամիկայի մեջ։ Կինեմատիկայում միջնադարյան սխոլաստիկները ներմուծեցին «միջին արագություն» և «ակնթարթային արագություն», «միատեսակ արագացված շարժում» (անվանեցին միատեսակ-դիֆֆորմ) հասկացությունները։ Նրանք սահմանել են ակնթարթային արագությունը տվյալ պահին որպես արագություն, որով մարմինը կշարժվի, եթե այդ պահից սկսած նրա շարժումը դառնա միատեսակ։ Եվ բացի այդ՝ աստիճանաբար հասունանում է արագացում հասկացությունը։

Ուշ միջնադարում զգալի զարգացում է ստացեել դինամիկ «իմպուլսի տեսությունը», որը կամուրջ է հանդիսացել Արիստոտելի դինամիկան Գալիլեոյի դինամիկայի հետ կապելու համար։ Ժան Բուրիդանը իմպուլսի տեսության տեսանկյունից բացատրել է մարմինների անկումը։ Նա ենթադել է, որ երբ մարմինները ընկնում են, ծանրությունը «իմպուլս» է առաջացնում ընկնող մարմնում, այդ պատճառով էլ նրա արագությունը անընդհատ մեծանում է։ Նրա կարծիքով իմպուլսի մեծությունը որոշվում է ինչպես մարմնին հաղորդված արագությամբ, այնպես էլ այդ մարմնի «նյութի որակով»։ իմպուլսը ծախսվում է շարժման ընթացքում՝ շփումը հաղթահարելու համար և երբ իմպուլսը վատնվում է՝ մարմինը կանգ է առնում։

Արիստոտելը շարժման ցանկացած պահի հիմնական պարամետրը համարել է հեռավորությունը մինչև վերջակետը, այլ ոչ թե շարժման սկզբնական կետից ընկած հեռավորությունը։ Իմպուլսի տեսության շնորհիվ հետազոտական մտքի ուշադրությունը աստիճանաբար փոխանցվել է շարժման սկզբից շարժվող մարմնի հեռավորությանը, մարմինը, որն ընկնում է իմպուլսի ազդեցության տակ, ավելի ու ավելի է կուտակում այն, երբ հեռանում է ելակետից:Այս կերպով ձևավորվել են նախադրյալներ՝ խթան հասկացությունից իներցիայի հասկացությանը անցնելու համար։ Այս ամենը աստիճանաբար նախապատրաստել է գալիլիական դինամիկայի առաջացումը:

Իսահակ Նյուտոն

Նիկոլայ Կոպեռնիկոսի «Երկնային վերափոխումների մասին» (De Revolutionibus) աշխատության հրապարակման ամսաթվից, այսինքն՝ 1543 թվականից մինչև Իսահակ Նյուտոնի գործունեությունը, որի «բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը լույս է տեսել 1687 թվականին, սովորաբար կոչվում է «գիտական հեղափոխության"ժամանակաշրջան[8]։

Մինչ այդ պահը մաքուր տրամաբանությամբ ստացված գիտելիքը համարվել է ճշմարիտ և ունեցե; է համընդհանուր վավերականություն։ Ճանաչման հիմնական մեթոդը դեդուկցիան է եղել։ Դիտարկումից բխող գիտելիքը համարվել է մասնակի՝ չունենալով համընդհանուր իրականություն։ Ինդուկտիվ մեթոդը եղել է ընդհանուրի մասին եզրակացությունը որոշակի ելնելով դիտարկումներից, որն արմատացել է աստիճանաբար[9]։ Կոպեռնիկոսից սկսած ՝ գիտական հետազոտությունների հիմնական մեթոդը բնության դիտարկումն ու փորձերի անցկացումն է եղել։ Այսօր այն կոչվում է «էմպիրիկ մեթոդ»։ Մեզ համար այն այժմ բնական է, բայց այն ճանաչվել է 17-րդ դարում և տարածվել է միայն 18-րդ դարում[10].

Նոր գիտական մեթոդաբանության տեսական հիմնավորումը պատկանում է Ֆրենսիս Բեկոնին, որն իր «Նոր օրգանում» հիմնավորել է անցումը ավանդական դեդուկտիվ մոտեցումից (ընդհանուրից՝ սպեկուլյատիվ ենթադրությունից կամ հեղինակավոր դատողությունից՝ կոնկրետին, այսինքն՝ փաստին) ինդուկտիվ մոտեցմանը (մասնավորից՝ էմպիրիկ փաստից՝ ընդհանուրին, այսինքն՝ օրինաչափությանը)։ Դեկարտի և հատկապես Նյուտոնի համակարգերի ի հայտ գալը, որն ամբողջությամբ կառուցված էր փորձարարական գիտելիքների վրա, նշանավորել է «պորտալարի» վերջնական խզումը, որը կապել է նոր ժամանակների զարգացող գիտությունը հին միջնադարյան ավանդույթի հետ։ 1687 թվականին Principia Mathematica-ի բնական փիլիսոփայության հրապարակումը գիտական հեղափոխության գագաթնակետն է եղել և Արևմտյան Եվրոպայում գիտական հրապարակումների նկատմամբ հետաքրքրության աննախադեպ աճի տեղիք է տվել։ Այս շրջանի այլ գիտնականներից գիտական հեղափոխության մեջ ակնառու ներդրում են ունեցել նաև Բրահեն, Կեպլերը, Հալլին, Բրաունը, Հոբսը, Հարվին, Բոյլը, Հուքը, Հյուգենսը, Լայբնիցը, Պասկալը։

Բնագիտության դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերի բնագիտությունների դպրոցները բաժանվել են ներկայիս գործող բնության ուժերի (հիմնականում երկրաբանական և կենսաբանական գործոնների) և անցյալի ուժերի հարաբերակցության հարցի շուրջ՝

Դրանք տարբերվում էին նախկինում և այժմ գործող ուժերի բնույթով (գործոններով), էներգիայով (ուժով) և արագությամբ (տեմպերով)։ Նրանք տարբեր վերաբերմունք ունեն երկար ժամանակ միապաղաղության, շարունակականության և փոքր շեղումների ամփոփման սկզբունքի նկատմամբ[11]։

Բնագիտության զարգացման հետագա ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական գիտությունից առաջացած հիմնական գիտություններըն են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, աշխարհագրություն, երկրաբանություն։ Այնուհետև, այս գիտությունների հատման կետում, այնպիսի գիտություններ, ինչպիսիք են երկրաֆիզիկա, աստղաֆիզիկա, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, ֆիզիկական քիմիա, քիմիական ֆիզիկա, երկրաքիմիա, օդերևութաբանություն, կլիմատոլոգիա, հողագիտություն։ Բացի այդ, ձևավորվել են կիրառական գիտություններ, ինչպիսիք են ագրոքիմիան, էկոլոգիան, քիմիական տեխնոլոգիան, հանքարդյունաբերությունը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Естествознание / Кедров Б. М. // Евклид — Ибсен. — М. : Советская энциклопедия, 1972. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 9).
  2. West Churchman C. Elements of Logic and Formal Science. — New York: J. B. Lippincott Co., 1940.
  3. Franklin J. The formal sciences discover the philosophers' stone. // Studies in History and Philosophy of Science. — 1994. — Vol. 25. — №. 4. — P. 513—533.
  4. Leacock S. Elements of Political Science. — Houghton Mifflin Co., 1906. — 417 p.
  5. Stigum B. P. Toward a Formal Science of Economics. — MIT Press, 1990.
  6. Tomalin M. Linguistics and the Formal Sciences. — Cambridge University Press, 2006.
  7. Вайсбанд И. 5000 лет информатики. — М. Чёрная белка, 2010
  8. Антисери Д., Реале Дж. Западная философия от истоков до наших дней. Научная революция Արխիվացված 2007-11-17 Wayback Machine
  9. Meyer, Annette: Die Epoche der Aufklärung, 2010, стр. 32, 157.
  10. Meyer (2010), стр. 31-32.
  11. Равикович А. И. Развитие основных теоретических направлений в геологии 19 века. М.: Наука, 1969. 248 с. (Труды Геологического института АН СССР; Вып. 189).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Естествознание: словарь-справочник Արխիվացված 2021-06-18 Wayback Machine / авторы-составители: Л. Н. Аркавенко, Ю. В. Егоров, О. А. Осипова, Екатеринбург: издательский дом «Сократ», 2004.
  • Бекетов А. Н. (1890–1907). «Естествознание». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Естествознание / Карпенков С. Х. // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 709—711. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
  • Концепции и гипотезы естествознания: учебное пособие / С. В. Слинкин, Э. Ф. Садыкова. — Тобольск, 2006. — 289 с. — ISBN 5-85944-200-9
  • Фолта Я., Новы Л. История естествознания в датах: Хронологический обзор = Jaroslav Folta, Luboš Nový. Dejiny prirodných vied v dátach. Chronologický prehlad. - Bratislava, Smena,1981 / Пер. со словац. к.х.н. З. Е. Гельмана; Предисл. и общ. ред. д.х.н. А. Н. Шамина. — М.: Прогресс, 1987. — 496 с. — 23 000 экз.
  • Гайдук Г. В. Доклассическое естествознание Восточной Европы конца XV - середины XVIII веков. — Минск: ФУАинформ, 2010. — 416, [30] с. — 400 экз. — ISBN 978-985-6868-45-3

Այլ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allen, David Elliston (1994), The Naturalist in Britain: a social history, New Jersey: Princeton University Press, էջ 270, ISBN 0-691-03632-2
  • Liu, Huajie (2012), Living as a Naturalist, Beijing: Peking University Press, էջ 363, ISBN 978-7-301-19788-2
  • Peter Anstey (2011), Two Forms of Natural History Արխիվացված 2011-08-09 Wayback Machine, Early Modern Experimental Philosophy Արխիվացված 2011-07-21 Wayback Machine.
  • Atran, Scott (1990), Cognitive Foundations of Natural History: Towards an Anthropology of Science, Cambridge, UK: Cambridge University Press, էջ 376, ISBN 978-0-521-43871-1
  • Farber, Paul Lawrence (2000), Finding Order in Nature: The Naturalist Tradition from Linnaeus to E. O. Wilson. Johns Hopkins University Press: Baltimore.
  • Kohler, Robert E. (2002), Landscapes and Labscapes: Exploring the Lab-Field Border in Biology. University of Chicago Press: Chicago.
  • Mayr, Ernst. (1982), The Growth of Biological Thought: Diversity, Evolution, and Inheritance. The Belknap Press of Harvard University Press: Cambridge, Massachusetts.
  • Rainger, Ronald; Keith R. Benson; and Jane Maienschein (eds) (1988), The American Development of Biology. University of Pennsylvania Press: Philadelphia.